«Ռազմական գործողություններ հնարավոր են, բայց պատերազմը բացառում եմ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ «Փաստը» զրուցել է Նախիջևանի սահմանին առկա տեղաշարժերի, տարածվող խուճապի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի` կրակոցների միջին քանակն այս շրջանում աննախադեպ ցածր է: ՀՀ տարածքից դիրքեր չեն վերցրել Ես հիմնվում եմ պաշտոնական տեղեկատվության վրա. այն է` Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները Նախիջևանի իրենց տարածքում առաջ են տվել իրենց դիրքերը: Այսինքն` ՀՀ տարածքից որոշակի դիրքեր վերցնելու դեպք չկա` նման բան չի եղել: Նրանց շարժն իրենց տարածքում է եղել: Ընդհանրապես, դիրքերի առաջխաղացում եղել է դեռ 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից հետո: Եղել է և՛ հայ–ադրբեջանական, և՛ արցախա–ադրբեջանական սահմանի ամբողջ հատվածում: Այսինքն` դիրքերի բարելավումը, հակառակորդի կողմից առավել շատ տարածքներ կրակի հսկողության տակ պահելը ծառայության տեսանկյունից նորմալ գործընթաց է: Նախիջևանի հատվածում շատ են դիրքերը, որտեղ մենք ունենք առավելություն. բարձունքների վրա մենք ենք, բավականաչափ տարածքներ մեր հսկողության և հեռահար կրակի ազդեցության ներքո են: Թեկուզ քիչ, բայց կան նաև դիրքեր, որտեղ առավելություն ունի Ադրբեջանը: «Լռության» պատճառը Կրակոցները սովորաբար հրադադարի ռեժիմի խախտումներ են, որոնք տարբեր պատճառներ ունեն: Սկսած նրանից, որ տեղի հրամանատարը կարող է հանդես բերել անձնական նախաձեռնություն և խախտել հրադադարի ռեժիմը: Բայց ինչ վերաբերում է ներկա պահին, ապա ադրբեջանա–արցախյան սահմանի գրեթե ամբողջ երկայնքով զորավարժություններ են տեղի ունենում, ինչի մասին երեկ բարձրաձայնել է Արցախի ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը: Զորավարժությունները փոքրաքանակ են, լայնամասշտաբ չեն, բայց զորավարժություններ իրականացնող կողմին բնավ ձեռք չի տալիս, որ հակառակ կողմից իրենց սադրանքին ի պատասխան կրակոցներ լինեն: Այսինքն, նրանց կողմի լռությունը ավելի շուտ պայմանավորված է նրանով, որ հայկական կողմն իրենց կողմից հրադադարը խախտելուն պատասխան չտա, որովհետև չի բացառվում, որ պատասխանի ժամանակ բավականին կորուստներ կրեն: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am