Մարդը գնացել է մեռնելու, հանգիստ թողեք երկրապահին. Մանվել Եղիազարյան (Արաբո ջոկատի հրամանատար) (video)
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը խոսելով ԵԿՄ-ի հետագա գործունեությունից ասաց, որ ԵԿՄ-ի անունը պատվազրկվել է. «Պետք է ԵԿՄ-ի կազմում լինեն առաքինի մարդիկ, ԵԿՄ-ի անունը մաքրելու համար երկար ժամանակ է պետք»: Հրամանատարն ասաց, որ ԵԿՄ-ն պառակտեց մարդկանց, սկսեց գործել իմ-ը քոնը սկզբունքը: Հարցին՝ արդյոք նպատակահարմար է, որպեսզի ԵԿՄ-ն գործի կառավարությանն առընթեր, բանախոսը նշեց. «Եթե ԵԿՄ-ն չհամախմբվի պետության շուրջը, ապա այդ կառույցը մի օլիգարխ, մի մեծահարուստ հավաքելու է իր շուրջը»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
