Հովիկ Մուսայելյանը հրաժարվել է փոխարինել Տարոն Մարգարյանին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով առողջական խնդիրների պատճառով մի քանի օր է աշխատանքի չի ներկայանում մամուլում հրապարակվող տեղեկությունների համաձայն արդեն իսկ հրաժարականի դիմում է գրել: Բացի այդ հրապարակումների համաձայն Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիս»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները: Մինչդեռ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Հովիկ Մուսայելյանը հրաժարվել է Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու առաջարկից: Միաժամանակ շրջանառվում են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի այլ անուններ, որոնք այս պահին չենք հրապարակում, դրանց հավաստիությունը չճշտված լինելու հանգամանքով պայմանավորված: Այս ամենին զուգահեռ չի բացառվում, որ իրադարձությունների զարգացման այլ սցենար եւս լինի, ինչի արդյունքում Տարոն Մարգարյանը մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ շարունակի պաշտոնավարել: