«Այլևս անհերքելի է, որ Ադրբեջանն ունի ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ». Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Այլևս անհերքելի է, որ Ադրբեջանն ունի ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ: Անհերքելի է, որ դրանք ռազմականացված են, նույնիսկ եթե արտադրվել են որպես քաղաքացիական: Անհերքելի է, որ դրանք ադրբեջանական զինված ուժերի հաշվեկշռում են: Մնում է պարզել, թե ինչպե՞ս են դրանք հայտնվել Բաքվում:
