Աղվան Հովսեփյանը նեղսրտել է Սերժ Սարգսյանից
Քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Սերժ Սարգսյանից բամբասելով ման է գալիս։ Նա տարբեր առիթներով չի թաքցնում դժգոհությունը, որ երկրում այս վիճակի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:«Նա էր դատավորը, նա էր դատախազը, նախագահը, վարչապետը, արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք»,- մտերմիկ շրջապատում ասել է Աղվան Հովսեփյանը, ով ժամանակին Սերժ Սարգսյանի հավատարիմներից էր։
