Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք պատգամավորները կայցելեն Նախիջևան։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նեժդեթ Ունուվարը։
Նրա խոսքերով՝ այցն ակնկալվում է մոտակա երկու ամսում, և ներկա դրությամբ հստակեցվում է այցի ստույգ ժամկետը։ Նա ընդգծել է, որ Նախիջևանը հատուկ կարևորություն ունի Թուրքիայի համար. «Նախիջևանը օժտված է զբոսաշրջային ու տնտեսական մեծ պոտենցիալով»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան շահագրգռված է Նախիջևանից ապրանքներ ներկրելու մեջ։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը