Արայի´կ մեկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանավորյալի հետ չորս ամիս տևած մերձեցման մանրամասնությունները․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենյակ, այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել: Գործուղման մեկնելուց առաջ սենյակում էի թողել անձնական իրերս, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ: Այնուհետև այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով, հրավիրվել էին թանգարան՝ լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ են կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել, հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է: Մի փոքր նախապատմություն. Հարվարդի համալսարանում գիտական գործուղումից վերադառնալուց հետո, վերջին մեկ ամսվա ընթացքում փորձում էի կապ հաստատել և հանդիպել ԿԳ նախարարի հետ՝ իմ կարգավիճակի և թանգարանում առկա խնդիրները քննարկելու և նախորդ կառավարության որոշումների արդյունքում իմ խախտված իրավունքների վերականգման շուրջ լուծումներ գտնելու համար: Փոխարենը, մերժում ստանալով, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, սպառնաց ինձ, թե ոստիկաններ կուղարկի Հայոց ցեղասպանության թանգարան՝ իմ մուտքն այնտեղ արգելելու համար: Այս երկու սուբյեկտներին պարբերաբար գրավոր տեղեկացրել եմ թանգարանում իրենց ընկերոջ ու հովանավորյալի կողմից իրականացված այլանդակությունների, թանգարանի ու հուշահամալիրի ընդհանուր անվտանգությունը խաթարելու, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի և ԿԳՆ կողմից անցյալ տարի կայացրած անօրինական որոշումների պահով: Այստեղ հետաքրքիր հարց է առաջանում. ինչու՞ նորանշանակ կրթության և գիտության նախարարն ու իր տեղակալը հետևողականորեն պաշտպանում են նախորդ կառավարության անօրինական որոշումնները հենց թանգարանի և իմ կարգավիճակի պահով: Ենթադրում եմ, որ վերջիններս կարծում են, թե ես տեղյակ չեմ այդ դիրքորոշման ակունքներին, ուստի չեմ կարող հանրայնացնել դրա դրդապատճառների մասին ու փաստեր հրապարակել: Իսկ դրանք աննախադեպ ցնցող ու խայտառակ են իրենց բնույթով… Այս պահին արդեն կարող ենք արձանագրել, որ հռչակված «զրո հովանավորչության» և «զրո կոռուպցիայի» դարպասներին գրանցվել է մեկական գեղեցիկ ինքնագոլ՝ ԿԳՆ կատարմամբ: Իսկ որ նման պահվածքն ու դիրքորոշումը սերտորեն կապված է քաղաքական բնույթի հետապնդման հետ, այստեղ ինչպես ասում են, կենացները շատ են թանկանալու: Տղանե´ր, շատ շուտով ձեզ պարացնելու ենք, այնպես որ լավ նախապատրաստվեք: Հաշվի առնելով բացահայտումների ու հանրությանը ներկայացվելիք մանրամասնությունների ամոթալի ու խայտառակ բնույթը, ձեր փոխարեն կմտածեի հնարավորինս շուտ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: Միաժամանակ, մինչ իմ վերադառնալը մի քանի տնային հանձնարարություններ ունեմ ձեզ համար. Հովհաննես, նախքան չինովնիկական պատյանի մեջ մտնելն ու հղկված չինովնիկական տեքստեր արտաբերելը, լավ կլիներ ուշադրություն դարձնեիր փնթի կազմված կենսագրականիդ, որը զետեղված է ԿԳՆ պաշտոնական կայքէջում: Սա ի՞նչ է, նոր մոտեցում գիտական հրապարակումները կրկնապատկելու առումով: Անթույլատրելի է նման փնթիությունը քո պարագայում: Միաժամանակ որպես քեզանից տարիքով ավագ և գիտական աստիճանով բարձր անձ, պահանջում եմ, որպեսզի այս շաբաթվա ընթացքում գիտական հանրությանը ներկայացնես կենսագրականիդ մեջ հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդվածները»: Կրկնում եմ, առնվազն 41 հրապարակում և բոլորը պարտադիր կերպով պետք է լինեն ԳԻՏԱԿԱՆ հոդվածներ: Այստեղ զոքանչի, բաջանաղի ու քենու անունով տպագրված ոչինչ չի անցում, տեղյակ ես, չէ՞… Փարատիր իմ կասկածներն առ այն, որ միտումնավոր կեղծ տվյալներ ես մատուցել բոլորիս.. Հաջորդ գրառմամբ մանրամասն կներկայացնեմ, թե ինչ կետերով մեղադրանքներ են կազմվելու Կրթության և գիտության նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ, որոնք վստահաբար կկազմեն ձեր կենսագրականների անբաժանելի մասը: Արայի´կ, իսկ դու մեկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանավորյալի հետ 1998 թ. Դամասկոսում չորս ամիս տևած մերձեցման մանրամասնությունները, որպեսզի հանրության շրջանում մութ կետեր չմնանան քո հովանավորչության ու կոռուպցիոն գործելաոճի մասով: Ի դեպ նա հինգ ամիս շարունակ չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակա օրերի փոխարեն ստորագրելով աշխատավարձ է ստացել: Այս կապակցությամբ առկա են երկու զեկուցագրեր, որոնք տրամադրվել են ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին, բայց որքան հասկանում եմ, դա քեզ չի հետաքրքրել թանգարան ներխուժելու ժամանակ… Հընթացս չէր խանգարի, որպեսզի ուշադրություն դարձնեիր անկատար հայերենիդ, քանզի գրական հայերենով ոչ մի ավարտուն միտք առայժմ չես արտաբերել… Հաջորդիվ կլինեն նոր հանձնարարություններ, չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք…. Անհամբեր ու «դուխով» սպասեք իմ վերադարձին: Հա մի բան էլ ասեմ. «լայվը» այս պատմության մեջ փրկարար դեր չի կատարի…. Դե իսկ հիմա կարող եք համբուրվել տղաներ…»:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am