«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարցին՝ կառավարությունն արդեն հատկացրե՞լ է առանձնատուն Սերժ Սարգսյանին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց․ «Դեռ՝ ոչ․ համապատասխան մարմնին տրվել է հանձնարարություն՝ գտնել նախորդ 2 նախագահներին հատկացված տների չափորոշիչներին համապատասխանող տուն, որը կհատկացվի 3-րդ նախագահին»:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը դեռ հարևաննե՞ր են։ «Սերժ Սարգսյանը՝ այո, դեռ ապրում է ամառանոցային տարածքում, իսկ այն բավականին մեծ տարածք է ընդգրկում»։Հանդիպե՞լ են միմյանց։ «Տեղեկություն չունեմ»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արտաքին կապերով խորհրդական Արսեն Խառատյանի օրերս արած հայտարարությանը, թե հնարավոր է նաև մի օր ղարաբաղյան հարցով բանագնաց դառնա Սերժ Սարգսյանը, Եղոյանն ասաց, որ Խառատյանը վարչապետի խորհրդականն է, կարող է տարբեր հարցերի շուրջ տարբեր խորհուրդներ տալ, պրն Փաշինյանը համադրում է բոլոր խորհուրդները, կայացնում որոշում․ «Կոնկրետ դեպքում վարչապետի համար այդ տարբերակն ընդունելի չէ»»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը