«Տեսա՞ք, որ իրենց դեմ հնարավոր է պայքարել ու հաղթել». Շահեն Հարությունյան
Շանթ Հարությունյանի որդին՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «5 տարվա մեր պայքարը ընդդեմ Սերժ Սարգսյանի հասավ իր տրամաբանական և ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ավարտին։ Երբ միայնակ պայքարում էինք և անդադար լսում անտարբերության և հուսահատության ձայնը, երազում էինք այս օրվա մասին։ Երազում էի, որ կգա մի օր, երբ հպարտ կկանգնեմ բոլորի առջև ու արժանապատվորեն կասեմ․ «Տեսա՞ք, որ անիմաստ չէր մեր դժվարին պայքարը, տեսա՞ք, որ իրենց դեմ հնարավոր է պայքարել ու հաղթել, տեսա՞ք, որ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ»։
