Որն է լինելու Կարեն Կարապետյանի հաջորդ հանգրվանը

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը. լրագրողների հետ զրույցում  լուրը հաստատել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Կարեն Կարապետյանը Հայաստանի քրեաօլիգարխիայի այն ներկայացուցիչներից մեկն է, որի համար Հայաստանը նույնանում է միայն իշխանության, պաշտոնի հետ: Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվեց 2016 թվականի նոյեմբեր ամսին, սեպտեմբերին Սերժ Սարգսյանն արդեն նրան էր հանձնել վարչապետի պաշտոնը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Հենց այդ պաշտոնի դիմաց էր, որ էությամբ ու հոգով մենեջեր Կարեն Կարապետյանը համաձայնեց անդամակցել ՀՀԿ-ին, ավելին մեկ գիշերվա ընթացքում սովետական հին ու բարի ժամանակների ոգով 7 հազար գազավիկների էլ իր հետ քարշ տալ կուսակցություն: Կարեն Կարապետյանի համար, անկասկած, կապ չունի , թե որտեղ էր մտնելու, դա էր թելադրում իր շահը, ուրեմն ի գործ: Վարչապետական երկու տարիների ընթացքում Կարեն Կարապետյանն ու իր մերձավորները, որոնք վարչապետի թեթեւ ձեռքով նշանակվեցին տարբեր պաշտոններում, ասպատակեցին Հայաստանի տնտեսությունը, փոխարենը մի քանի անգամ մեծացրեցին սեփական կարողությունը՝ օֆշորային հաշիվներից սկսած, վերջացրած  մյուս բիզնեսները, հակառակ դրան Կարեն Կարապետյանը ի պաշտոնե  տապալվեց բոլոր ոլորտներում, չկատարեց մինչեւ անգամ ներդրումների մասին հստակ հնչեցրած իր խոստումը: Նրանից վառ հուշ մնացին միայն նորաձեւ ժիլետներն ու հաղորդակցության լակոնիկ տոնը եւ քցողի համբավը, որը նա ձեռք բերեց Սերժ Սարգսյանի նկատմամբ ցուցաբերած իր դիրքորոշումը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Կարեն Կարապետյանը ծածուկ հույս էր տածում, որ խորհրդարանական Հայաստանում էլ վարչապետի պաշտոնն իրեն է հասնելու, նա արտաքուստ ընդունում էր Սերժ Սարգսյանի ցանկացած առաջարկ, բայց նրա ետեւից դավեր նյութում վերջինիս դեմ, վկան ապրիլյան հեղափոխության առաջին քսանօրյակը, երբ Կարապետյանների ջանքերով Հայաստանի ու աշխարհի տարբեր ծագերում հայությունը դուրս էր գալիս Սերժ Սարգսյանի դեմ: Նախկին վարչապետի կարծիքով ինքը ՀՀԿ-ում անփոխարինելի էր եւ այդ պատճառով էլ պետք է ստանձներ իշխանության ղեկը, նա մինչեւ վերջ էլ այնքան ադեկվատություն ձեռք չբերեց հասկանալու համար, որ ՀՀԿ-ն եթե ցանկանար անգամ  պոլիփետից  վարչապետ կկերտեր: Ի՞նչ գործ ունի Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի հետ, եթե վերջինս այլևս չի նույնանում իշխանության հետ, եթե այլեւս նա պաշտոն չունի: Կարեն Կարապետյանը 2011-ին նույնիսկ Երևանի քաղաքապետի  պաշտոնը լքեց, երբ հայրենի «Գազպրոմը» նրա համար Մոսկվայում ավելի  շահավետ ախատատեղ առաջարկեց:  Մենք արդեն տեղեկություն ենք հրապարակել, որ Կարեն Կարապետյանին նոր իշխանություններն են հորդորել մի կողմ քաշվել, եթե ցանկանում է պահպանել իր ունեցվածքը, հետեւաբար Կարեն Կարապետյանը ոչ թե օր, այլ ժամ առաջ պետք է հանուն իր ունեցվածքի փախուստի դիմեր ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից: Հետաքրքիր է՝ որը կամ որտեղ է լինելու Կարեն Կարապետյանի հաջորդ հանգրվանը, ով կամ որտեղ են նրան շահավետ առաջարկ անելու, հանուն որի նա իր հերթական ապաստանի հարցը կլուծի: Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am