Նոր մանրամասներ՝ Ալեքսանդր Սարգսյանին և նրա թիկնապահներին բերման ենթարկելու գործից. նրանք եղել են մինչև ատամները զինված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ա. Սարգսյանի հետ են եղել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Մովսեսյանը, Երևան քաղաքի Շովրոյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Գեորգի Վահանյանը և Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Խաչիկ Բադեյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները, երբ խուզարկել են նշված անձանց, Ա. Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 9 փամփուշտներով։ Ա. Մովսեսյանի մոտ հայտնաբերվել է «Բայկալ» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 12 փամփուշտներով, իսկ Գ. Վահանյանի մոտ հայտնաբերվել է «Բայկալ-442» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 12 փամփուշտներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Հանատրանս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ա. Մովսեսյանը և Գ. Վահանյանն աշխատում են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ որպես հրաձիգներ։ Փաստի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք եղել են Mercedes մակնիշի 70 NN 007 և Toyota մակնիշի 70 QQ 007 համարանիշի ավտոմեքենաներով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 25-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանություն էին բերման ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին, ով ավելի շատ հայտնի է «Սաշիկ» մականվամբ։ Վերջինս բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա եղել էր իր և իրեն ուղեկցող ավտոմեքենայով, և իրավապահները, երբ կանգնեցրել էին նրա և իրեն ուղեկցողի ավտոմեքենաները, նրանք դիմել էին փախուստի, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ կատվի խաղը, մկան մահը. ոստիկանները հատուկ օպերացիայի շնորհիվ կանխել էին Ա. Սարգսյանի ու նրան ուղեկցողի փախուստը, որից հետո վերջիններս ավտոմեքենաներով բերման էին ենթարկվել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am