«Հրապարակ» օրաթերթի դեմ զանգվածային և լավ կազմակերպված արշավը մտահոգիչ է. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ -ում. անդրադարձ երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին և մարտահրավերներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին: --------------------------------------------------------------------------- Տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ: Քննարկվող ժամանակաշրջանում Հայաստանը եղել է Վեհաժողովի, և ընդհանրապես, եվրոպական քաղաքական հանրության ուշադրության կենտրոնում: Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում՝ նշանավորելով հայաստանյան ժողովրդավարության ուժն ու հասունությունը: Այն հնարավոր դարձավ ի շնորհիվ ինչպես զանգվածային հանրահավաքների կազմակերպիչների, այնպես էլ այդ ժամանակվա իշխանությունների պատասխանատվության և հանձնառության ընդգծված ընկալման: Սա ևս մեկ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր մահոգված էին հայաստանյան ժողովրդավարության ապագայով: Ակնհայտ է, որ հայաստանյան ժողովրդավարությունը նոր հնարավորություն է ստացել՝ դառնալու ավելի ուժեղ և երաշխավորելու իր անշրջելիությունը: Յուրաքանչյուր հնարավորություն, միևնույն ժամանակ, նաև մարտահրավեր է: Ես իսկապես հուսով եմ, որ միասնության, հույսի և լավատեսության ալիքը, որ համակել է հասարակության լայն շերտերի, չի կասեցվի լավ չմտածված գործողություններով, որոնք մոտենում են մի կողմից օրինականության ապահովման և քաղաքական հետապնդումների նուրբ սահմանին, մյուս կողմից՝ նոր կառավարությանը հանրային լայն աջակցութուն ապահովելու և քայլերի, որոնք կարող են որակվել որպես լրատվամիջոցների ազատության ճնշում՝ մղելու ինքնագրաքննության կամ լռության՝ կրկին նուրբ սահմանին: <<Հրապարակ>> օրաթերթի դեմ զանգվածային և լավ կազմակերպված արշավը, որում ներգրավված են նաև կառավարության պաշտոնյաներ, մտահոգիչ է, և այս դահլիճից ես կոչ եմ անում Հայաստանի կառավարությանն արձագանքելու այս խնդրին և դիրքորոշելու իրեն որպես լրատվամիջոցների ազատության աներկբա աջակից: Հավատացած եմ, որ նոր կառավարությունը քաջ գիտակցում է, որ Հայաստանը ժողովրդավարության իր ճանապարհին հուսալի այլընտրանք չունի, որտեղ լրատվամիջոցների ազատությունն ունի անկյունաքարային նշանակություն: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրերի դրությունը էականորեն ավելացրել է մեր մտահոգությունները Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի հավանականության շուրջ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով զինված ուժերի աննախադեպ կուտակումները, հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումները, ներառյալ ամերիկյան արտադրության Bell–412 ուղղաթիռների ձեռքբերումը, որն իրականացվել է ամերիկյան և միջազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ, զուգակցվում է ադրբեջանական հասարակության ներսում տարվող պատերազմի աննախադեպ քարոզչությամբ: Գործընկերնե՛ր: Շատ փորձագետներ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական նոր ագրեսիան թակում է դուռը, և մեր մայրցամաքի հարավարևելյան անկյունում վառոդի հոտ է գալիս: Վեհաժողովը և անդամ պետությունները պետք է շատ հստակ արտահայտվեն, որ ռազմական նոր ագրեսիան դատապարտելի է, և այն պետք է կանխվի: Ցանկանում եմ այստեղից հստակ ուղերձ հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանգենցվի և համարժեքորեն կպատժվի հայկական զինված ուժերի կողմից: Ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու մի պարզ ճշմարտություն, որ պատերազմը հարցի լուծման տարբերակ չէ, և որ Ադրբեջանը չի կարող կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը կամ կասկածի տակ դնել նրա ազատությունը: Ես այստեղ եմ նաև ասելու, որ մենք բոլորս դառնալու ենք մեկ մարդ և որ հայաստանյան քաղաքական ուժերի միջև առկա բոլոր տարաձայնությունները վայրկենապես վերանալու են, և մենք լինելու ենք միասնական ու համերաշխ՝ լի վճռականությամբ, երբ խնդիրն առնչվի արդարությանը, հիշողությանը և ինքնությանը, երբ հարցը վերաբերի Արցախին: Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին: Նրանք, ովքեր բավարար իմաստնություն ունեն, դասեր են քաղում սեփական պատմությունից, այդ թվում՝ նորագույն պատմությունից: Հուսով եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ շարքում է:  

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am