«Տականքը պետք է իր համեստ տեղում լինի». Կարինե Հակոբյան (video)
Գրող-հրապարակախոս Կարինե Հակոբյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն , ինչ արել է Մանվել Գրիգորյանը, քաղաքականության մեջ եղածները տեղյակ են եղել, իրենք նույնպես պետք է կրեն այդ պատասխանատվությունը: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չենք ունեցել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Կուսակցությունները պատեհապաշտ են եւ օրվա վիճակին համապատասխան քայլեր են արել. «Պետք չի դիմակներով մտնել տներ, բավական է բյուջեն կարդալ, ամեն ինչ պարզ է»,- ասաց Կարինե Հակոբյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
