Փաշինյանը գլխի ընկավ ու նահանջեց

Ընտրական օրենսդրության բարեփոխման հանձանաժողովը  գումարեց իր անդրանիկ նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովը ղեկավարող, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին ասաց, որ քննարկել են նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումները։ Նա նաև տեղեկացրեց, որ երբ այս հանձնաժողովը կունենա հստակ արձանագրումներ և ամրագրված հայեցակարգ, իրենք կհանդիպեն ու կքննարկեն նաև խորհրդարանական ուժերի հետ այս հայեցակարգը, ինչպես նաև կունենան հանրային և արտախորհդրարանական ուժերի հետ քննարկում։ Սակայն Միրզոյանը ուշագրավ արձանագրում արեց. «Կար երկու  տարբերակ՝ դնել առավելագույնս կարճ ժամկետներ, այդ կարճ ժամկետներում ինչ հնարավոր է փոխել, եւ գնալ կարճ ժամանակում ընտրություններ անելու, եւ կար մի տարբերակ՝ անել ինչ-որ բան՝ հիմնավոր։ Մենք գնում ենք 2-րդ տարբերակով։ Ժամկետային սահմանափակումներ մեր առջեւ չենք դրել՝ հաշվի առնելով ընդհանուր ժամկետային սահմանափակումը, որը դրված է Կառավարության ծրագրում»։ Այսինքն, սա նշանակում է, որ կառավարությունը նահանջում է արտահերթ ընտրությունները հնարավորինս մոտ ժամկետներում անցկացնելու մոլուցքից, որը հետապնդում էր կառավարության անդամներին: Մամուլի տեղեկություններով Փաշինյանը պլանավորել էր ընտրություններն անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Նրանք չէին պատրաստվում անսալ Վենետիկի հանձնաժողովի պահանջներին եւ ԸՕ-ն փոխելուց հետո մեկ տարի ժամանակ տալ քաղաքական ուժերին նախապատրաստվելու ընտրություններին: Վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ի պատասխան ՀՀԿ-ականների հիշեցումներին նույնիսկ հայտարարեց, թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր չէ, հանձնաժողովի առաջարկներն ունեն խորհրդատվական բնույթ, եւ Հայաստանի խորհրդարանն օրենքներ ընդունելիս պարտավոր չէ դրանք հաշվի առնել: Ուրբաթ ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին եւ կան տեղեկություններ, որ Դանիել Իոաննիսյանը իր փաստարկներով  մեղմ ասած անհարմար վիճակում է հայտնվել, քանզի հանձնաժողովի ղեկավարը բավական կատեգորիկ է հիշեցրել իրենց պահանջի մասին, ինչն ընդունել է ոչ միայն Արփինե Հավհաննիսյանը, այլեւ նախարար Արտակ Զեյնալյանը:  Չկատարել հանձնաժողովի պահանջը, կնշանակի , որ Հայաստանը չի դավանում եվրոպական ժողովրդավարական արժեքներին, իրավունքի գերակայությանը, ինչը կնշանակի, որ Հայաստանում իշխանության է եկել քարանձավային ժամանակաշրջանի հասարակարգ ու առաջնորդվում  է սեփական օրենքներով ու համոզմունքներով: Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը այս տրամաբանության ներքո էր, ըստ էության իշխանությունը գլխի է ընկել ու նահանջել՝ կանխատեսելով հնարավոր վտանգները, որը կարող է  Հայաստանը զրկել արեւմուտքի աջակցությունից: Անի Սահակյան

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am