Գեներալ Մանվելի ստվերն ու ԵԿՄ-ի ջղաձգումները

Մանվել Գրիգորյանի տապալումից հետո հետաքրքիր օրեր է ապրում ԵԿՄ-ն։ Կպահպանի՞ կառույցը ստատուս-քվոն, թե ինքն էլ կտապալվի իր գերագույն հրամանատարից հետո, կարծիքները տարբեր են։ Կոչեր են հնչում ԵԿՄ-ն լուծարելու վերաբերյալ՝ հաշվի առնելով կառույցի անցած տարիների անգործության փաստը։ Սակայն ԵԿՄ-ում ջանում են փրկել իրենց ջախջախված հեղինակությունը, նոր շունչ տալ այդ կառույցին։ Կիրակի օրը ԵԿՄ վարչության արտահերթ նիտում որոշում է ընդունվել կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները, հայտարարություն է ընդունվել նաեւ այն մասին, որ կառույցը դատապարտում է կատարվածը, երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք, «վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»,- ասված է հայտարարությունում: ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը հայտարարել է նաեւ․ «Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին: Այս փոխված իրողությունում նույնպես կլինենք երկրի իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում»։ Առաջիկա համագումարի ընթացքում ԵԿՄ-ն կքննարկի Քաղաքացիական պայմանագրին սատարելու մասին։ Եւ միթե ստացվելու է այնպես, որ ԵԿՄ-ն մի տիրոջից մյուսին է անցնելու եւ հետայսու աջակցելու է հեղափոխության արդյունքում իշխանության եկած Քաղաքացիական պայմանագրին։ Եթե սա է դաշնային հրամանատարների ողջ ցանկությունը, ապա լավագույն լուծում, քան ԵԿՄ-ի լուծարումն է, չի կարող լինել։ Այն, որ պատերազմական Հայաստանում ԵԿՄ-ի գոյությունը խրախուսելի, անգամ անհրաժեշտ է, վիճարկման ենթակա չէ, բայց եթե երկրապահը պետք է մնա ու շարունակի իր առաքելությունը հին ու բարի ժամանակների ոճով, անիմաստ գոյություն է քարշ տալու, ամեն դեպքում անիմաստ է լինելու պետության, անվտանգության տեսանկյունից։ Ներկա իրողության պայմաններում ԵԿՄ-ի փրկությունը արմատական ռեֆորմների ենթարկվելն է։ Քանզի խնդիրը ոչ միայն Մանվել Գրիգորյանի մեջ է եղել, այլեւ ԵԿՄ-ի ամբողջապես։ Նախորդ իշխանությունները տասնամյակներ շարունակ ԵԿՄ-ն ներքաշել են քաղաքական թոհուբոհի մեջ, օգտագործել քաղաքական նպատակներով ոչ միայն Մանվել Գրիգորյանի շնորհիվ, այլ տասնյակ, հազարավոր ԵԿՄ-ականների, որոնք հլու-հնազանդ, լուռ կատարել են հրամանատարի ցանկացած կամքն ու պահանջը, գործակցել իշխանության հետ։ Նրանց ոչ սթափեցրել է ԵԿՄ-ի ու նրա ղեկավարի մասին մամուլի հրապարակումները, ոչ էլ երբեմնի ԵԿՄ-ականների արտագաղթը այդ կառույցից։ Այս համատեքստում է, որ անգամ չի ընկալվում, երբ ԵԿՄ վարչությունը «դատապարտում» է Մանվել Գրիգորյանի արարքը։ Եւ միթե գեներալի հանցագործություններին մեղսակից չեն եղել նաեւ իր «բանակը», թեկուզ անգործությամբ, թեկուզ լռությամբ։ ԵԿՄ-ն այնքան է ծառայել ու օգտագործվել այդ իշխանությունների կողմից, որ իներցիայի ուժով հիմա էլ հապշտապ որոշում կայացրեցին կանգնել գործող իշխանության կողքին։ Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը չի դրժի իր սկզբունքները, չի գայթակղվի ԵԿՄ-ի ուժով եւ այն չի դարձնի իր անձնական օգտագործման կառույցը, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր անում։ Հատկապես, եթե իրականություն դառնա ԵԿՄ-ականների ցանկությունն ու կառույցը շարունակի գործել ոչ թե ղեկավարի, այլ խորհրդի միջոցով, ապա ունենալու է փխրուն կարգավիճակ, երբ ցանկացած ուժ հարկ եղած պահին կկարողանա իր քաղաքական նպատակներին ծառայեցնել։ Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am