Ահա, թե ինչ է գրել Մխիթար Գոշը, քահանաներին անարգողի մասին
Միամտություն կլինի, որ կարծենք, թե մեր իրականության մեջ, այնպիսի բաներ են կատարվում, որոնց նման դեպքեր մեր բազմադարյա պատմության մեջ դեռ չեն եղել: Հարկավոր է պարզապես անդրադառնալ անցյալին, ուսումնասիրել մեր մեծերի ավանդությունը և դասեր քաղել: Ահա թե ինչ է գրել Մխիթար Գոշը, քահանաներին անարգողի մասին. «Առաքյալները կարգել և դրել ու հաստատել են որևէ մէկը եթէ անարգե ու պարսավե և արհամարհե քահանան թող իմանա որ Աստված է անարգում... Որովհետև գրված է՝ քո ժողովուրդի իշխանին մի բամբասիր»: Մխիթար Գոշ Գիրք Դատաստանի (Մասն երկրորդ - Աշխարհական օրէնք, գլուխ 15) Հայկ Կիսեբլյանի գրառումը
