Ոգելից խմիչքի ազդեցության տակ անկանոն կրակոցներ է արձակել. մանրամասներ զինվորի մահվան դեպքից

Պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին: Զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է հունիսի 22-ի ուշ երեկոյան՝ մարտական դիրքում։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զորամասի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Ս.Կարապետյանը, ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ որպես հենակետի պատասխանատու, վատնել է ծառայողական օգտագործման համար դիրքի անձնակազմին տրամադրված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտները։ Այն է՝ 22.06.2018թ.՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ դիրքի կացարանի զինաբուրգից վերցրել է ինքնաձիգ և դիրքի խոհանոցի հարակից տարածքում առանց որևէ հիմնավոր պատճառի կրակոցներ արձակել օդ, նույնը կրկնվել է նաև ժամը 21:00-ի սահմաններում: Դրանից հետո` ժամը 22:50-ի սահմաններում, կապիտանը կրկին զինաբուրգից վերցրել է նույն դիրքում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, եֆրեյտոր Հ.Դարբինյանին ամրակցված ինքնաձիգը և խոհանոցի հարակից տարածքում լիցքավորելով այն` արձակել անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել իրենից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող, մարտական դիրքում հերթապահություն իրականացնող, պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` կապիտանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ և 373-րդ հոդվածի 3-րդ մասերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am