«Կուսակցականի սխալը ճիշտ դարձնելու փողոցային մշակույթը խոսում է այդ կուսակցության աշխարհայացքի մասին». Պետրոս Ղազարյան
«Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանը գրել է. Շատ կարևոր է նոր կուսակցական մշակույթի ձևավորումը։ Եթե որևէ կուսակցական մեղադրվում է հսկայական գումարների ակնհայտ յուրացման մեջ, կուսակցությունը պետք է ոչ թե դոշ տա վերջինի համար, այլ ինքն առաջինը շահագրհիռ լինի նրան պետական աշխատանքից հեռացնելու և օբյեկտիվ քննության մեջ։ Կուսակցականի սխալը ճիշտ դարձնելու փողոցային մշակույթը խոսում է այդ կուսակցության աշխարհայացքի մասին։
