Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. տեսանյութ

30 ընտանիք է ապրում Եղվարդի Խճուղի 34 հասցեում: Բոլորն էլ անտուն են, բոլորն էլ՝ բազմազավակ: Տանիք չունենալու պատճառով ոմանք արդեն երկար տարիներ, ոմանք էլ բոլորովին վերջերս եկել ու բնակություն են հաստատել նախկինում գործող, բայց երկար տարիներ անտերության մատնված ՙԳյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ-ին պատկանող շենքում: Միայն թե հիմա նրանց այստեղից դուրս են հրավիրում: Բնակիչներին իրենց անչափահաս երեխաններով շենքից դուրս հրավիրողններից մեկը, ասում են, Հետազոտական Ինստիտուտի փոխտնօրեն Ստեփան Խոյեցյանն է. շենքի առաջին հարկի 240 քառակուսի մետրն իրեն է պատականում, թեև բնակիչները պնդում են, որ Խոյեցյանի տարածքը ոչ թե շենքի ներսում է, այլ դրսում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մի քանի օր է՝ ինչ-որ երիտասարդներ են այցելում մեզ, անգամ գիշերը ժամը 1-ին, 2-ին ու սպառնում են, թե՝ շենքից դուրս եկեք: Այս շենքը «էլլիպս» ընկերությանն է պատկանում: Բնակիչները ասում էին նաև, որ իրենք պահանջել են, որպեսզի իրենց դիմած երիտասարդները սեփականության վկայական ցույց տան, սակայն նրանք դա ցույց չեն տվել, ինչը կասկածներ է առաջացրել, որ հնարավոր է՝ խափում են: Մոտ 40 քառակուսի մետր է ամենամեծ տարածքը, որտեղ տեղավորվել է շենքում ապրող յուրաքանչյուր անապահով ընտանիք: Պայմաններ չկան, բայց չեղածից լավ է, ասում են բնակիչները ու վստահեցնում. եթե թույլ տան ապրել, իրենք իրենց միջոցներով կամրացնեն շենքը, կնորոգեն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փողոցում հայտնվելու վտանգի առջև կանգնած ընտանիքներում կան մեծ թվով մանկահասակներ, մի քանիսի տղաները ծառայում են բանակում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ու նրանք խնդրում են, որպեսզի կառավարությունը իրենց օգնի, որ տղաները բանակից գալուց հետո չհայտնվեն բաց երկնքի տակ: Նրանք ասում էին նաև, որ ապագայում էլ ունեն մեծ թվով տղաներ, ովքեր նույնպես պետք է գնան ու իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ: Բնակիչններն արդեն փաստաբանների հետ են խոսել ու նաև նամակ-դիմումներ գրել վարչապետ Փաշինյանին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Նրանք հուսով են, որ վարչապետը իրենց օգնության ձեռք կմեկնի և իրենք նորից չեն շարունակի թափառական կյանք վարել: «Մեր հույսը վարչապետի ու նրա կողմից նշանակված Կոտայքի մարզպետի վրա ենք դրել՝ կրկին խնդրելով, որ նրանք մեզ նեցուկ ինեն»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am