«Պետք չէ շտապել». Կամո Արեյանը Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին
«Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցով մենք մտահոգ ենք, այս փակ գործելաոճը չպետք է շարունակվի: Ես որևէ հարցում շտապողականություն չեմ ցուցաբերում, բայց գոնե Երևան համայնքի քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, թե դեռ որքան պետք է գործի այս ավագանին և քաղաքական ուժերն էլ պետք է հասկանան ինչ ժամկետներում առաջադրումներ կատարել»,- Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նիստը վարող Կամո Արեյանին հարց ուղղեց, թե որքան դեռ պետք է շարունակի գործել այս ավագանին: Կամո Արեյանը հորդորեց ժամանակից առաջ չանցնել: «Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց ձեր ելույթում կար պատասխան` չշտապել, ժամանակից առաջ չանցնել: Կարծում եմ, պետք է ապավինել այս կոչին»,- ասաց Արեյանը:
