Դեռևս անցած շաբաթ Տ. Մարգարյանը հրաժարականի դիմում էր գրել, բայց չհրապարակվեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ դեռևս անցած շաբաթ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր գրել, և իշխանությունը մտածում էր, որ ինչ-որ հարմար պահի այն կհրապարակվի: «Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, ավագանու նիստում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով»,- նշված է օրենքում: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը 1 ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

