«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր իշխանությունները, որոնց գլուխն առաջին օրերին խիստ խառն էր եւ դատավորներին «չէին զանգում», որեւէ գրաքննություն չէին իրականացնում, վերջին շրջանում սկսել են զբաղվել այս «սուրբ» գործերով։
Գրաքննություն անցկացվում է հիմնականում Ֆեյսբուքում, նախարարներն իրենց աշխատակազմերի աշխատակիցներին խստիվ արգելել են որեւէ քննադատական ստատուս լայքել, «քոմենթ» գրել, անհնազանդներին հասկացրել են՝ անմիջապես կարժանանան «համապատասխան» վերաբերմունքի։ Գրաքննությունը հատկապես ուժեղ է առողջապահության եւ սփյուռքի նախարարություններում։
Ի դեպ, սփյուռքի նախարարը, որն առաջին օրերին «համոզված» էր` իր նկատմամբ նպատակաուղղված «հակաքարոզչություն» է ընթանում, միացել է իր դեմ հակաքարոզչությանը, սկսել է այնպիսի «բլթոցներ» անել, որ վերջինիս նկատմամբ թիմում արդեն «գրաքննություն» է իրականացվում` «արգելել» են հրապարակավ շատ խոսել, մանավանդ երկպալատ խորհրդարանի եւ փիարի համար Սիրիա մեկնելու մտքերից հետո։ Դա է պատճառը, որ նա մտել է «բլոտի» դաշտ»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը