«Հանրապետական» կուսակցության առաջին փոխնախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը․ «Այս պահին մեզ մոտ Կարեն Կարապետյանի հրաժարականի դիմում չկա, նրա հրաժարականի մասին ընդամենը եղել են քննարկումներ»։ Հստակեցնող հարցին՝ իսկ ո՞ւմ հետ են եղել այդ քննարկումներն ու արդյոք դրանց մասնակցե՞լ է կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց․ ««Հանրապետական» կուսակցության առաջին փոխնախագահի հրաժարականի դիմումը քննարկվել է գործադիր մարմնի բոլոր անդամների հետ»։ Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ Կարեն Կարապետյանն արդեն հրաժարական է տվել, իսկ հրաժարականի պատճառը կուսակցական ոչ ակտիվ գործունեությունն է։ Ավելի վաղ էլ մամուլը նաև գրել էր, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Կարեն Կարապետյանը չի մասնակցում ՀՀԿ-ի գործադիր մարմնի ամենշաբաթյա նիստերին։
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը