Վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին.Փաշինյան
«Սիրելի՛ վարչապետ, օգնե՛ք՝ ժողովուրդը ազատվի Գարեգին Բ կաթողիկոսից, շատ մարդիկ վախենում են միանալ շարժմանը, նույնիսկ հոգեւորականներ, դուխ տվե՛ք նրանց»,երեկ վարչապետին նման հարց էր ուղղել օգտատերերից մեկը: «Վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Եկեղեցին եւ պետությունն անջատ են, եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին: Ես համոզված եմ, որ վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. ես այս դիրքորոշմանն եմ»,- պատասխանեց նա:
