«Ինքը անձամբ պատերազմ չի տեսել, պատերազմի ժամանակ թիկունքում շտաբից դուրս չի եկել»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր, «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Ռուստամ Գասպարյանը չի կիսում այն կարծիքը, որ ԵԿՄ-ն վաղուց կատարել է իր գործը ու եկել է ժամանակը, որ պետք է պատմության գիրկն անցնի: Նրա կարծիքով, ԵԿՄ-ն լուծարելով՝ «կլուծարվի» նաև այն պատմությունը, որն իր արյամբ կերտեց երկրապահը: Իր ստեղծած կառույցի օրինակով է նա պատկերացնում բանակին օգնելը: Ապրիլ յան պատերազմից հետո «Սև հովազ»-ը ձևավորել է պայմանագրային զինծառայողների գումարտակ, որտեղ գրանցվածները մինչ օրս ծառայում են դիրքերում: Ինչ վերաբերում է կառույցի անվան տակ հասարակության ու զինվորի հաշվին արջեր, գայլեր ու աղվեսներ կերակրելուն, Ռ. Գասպարյանն ասաց, որ կազմակերպությունը հազիվ ինքն իրեն է կերակրում, ուր մնաց կենդանիներին կերակրի: Ինչո՞ւ են երկրապահներն այդքան ցանկանում, որ ՊՆ-ին վերագրվող գործառույթներ իրականացնեն, երբ ընդամենը հասարակական կառույց են: Որքանո՞վ է նորմալ, որ երկրապահը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր վրա վերցնի ողջ երկրի ռազմաքաղաքական պատասխանատվությունը:  «Մտածում եք՝ պատերազմն ավարտվե՞լ է: Նույն այդ կռվող տղաները չէի՞ն, որ ապրիլ յան դեպքերի ժամանակ հավաքեցին պատերազմ անցած տղաներին, կամավորներին և փակեցին ամբողջ սահմանամերձ հատվածները: Երկրապահը կառույց չի, դա կյանք է: Այսօր դուք էլ եք երկրապահ և երկրի մասին մտածող, երկիրը պահող, զարգացնող յուրաքանչյուր անձ էլ երկրապահ է: Երկրապահում հավաքված էին նաև մեր կարիքավոր ազատամարտիկները: Նրանց ինչ-որ ձևով օգնելու նպատակն ունի նաև կառույցը, ովքեր մինչ օրս պետության կողմից նման ուշադրության չեն արժանացել»,ասաց Ռ. Գասպարյանը: Նա ցավով համաձայնեց, որ կառույցը թեև լուրջ ֆինանսական աջակցություն է ստացել, բայց այդպես էլ որևէ օգնություն չի տրամադրել նույն այդ կարիքավոր ազատամարտիկներին: Այսօր մի խումբ երկրապահներ ցանկանում են մաքրել այն կեղտը, որը վերջին դեպքերի պատճառով կպավ թե՛ երկրապահի անունին, թե կազմակերպությանը: «Այնտեղ պետք է հավաքվեն իրոք պատերազմ անցած, կռված տղաները, դաշտային հրամանատարները, ոչ թե օլիգարխներ, բուֆետչիկներ, նալոգ մուծողներ: Պետք է մաքրենք եղածը և կռված տղաներով համալրենք: Երկրապահը մեր բանակի ռեզերվն է: Այսօր անջատ-անջատ տարբեր կառույցներ են ստեղծվել, բայց մեր նպատակն է, որ բոլորը հավաքվեն մի տեղում և շարունակեն պետության ու բանակի կողքին լինել: Ապրիլ յան պատերազմի ժամանակ երկրապահը կազմակերպված գնաց առաջնագիծ, եթե այդպես չլիներ, ադրբեջանցին ոչ թե մի քանի մետր առաջ կգար, այլ մի քանի կիլոմետր: Ինչ վերաբերում է ԵԿՄ գործառույթը զինկոմիսարիատներին հանձնելուն, ապա դա չաշխատող տարբերակ կլինի, քանի որ բոլորը հավաքվում են կռվող ջոկատների շուրջ, ոչ թե զինկոմիսարիատների»,- ասաց Ռ. Գասպարյանը: Հակադարձմանը, թե ստացվում է՝ ՊՆ-ում հաշվառվելու, ստատուս ստանալու և պահուստային զորքի շարքերը համալրելու փոխարեն ամեն մի կռված զբաղված է իր շուրջը ինչ-որ մարդկանց համախմբելով, և՝ «ես կռված եմ, ինչ ուզեմ կանեմ» կամ «օրենքը ես եմ» անվան տակ ինչ ուզում, անում է, նախկին պատգամավորը համաձայնեց, որ չի կարելի թույլ տալ, որ ամեն մի քաղաքական գործիչ ազատամարտիկներին իր քաղաքական շահերի ու նպատակների համար օգտագործի: «Պետք է բոլորը մի կառույցում համախմբվեն, կառույցն էլ պետք է պետության ու բանակի կողքին լինի: Տղաները ճանապարհ են անցել, բացի այդ, երկրապահը մեր էությունն է, մեր կյանքն է, մեր պատմությունն է, մեր անցած ճանապարհն է, բոլոր երկրներում էլ պատերազմի վետերանների միություններ կան, Հայաստանն ինչո՞ւ չպետք է նման կառույց ունենա: Երկրապահի նախագիծը լավն էր, բայց ճիշտ չօգտագործվեց Մանվելի կողմից»,- ասաց Ռ. Գասպարյանը: Նրա համոզմամբ, չի կարելի ԵԿՄ տարածքային վարչություններում բարեկամի տղային կամ սրա-նրա որդուն նշանակել: Պետք է ամեն ինչ անել, որ վերջին իրադարձությունների պատճառով երկրապահի անվանը քսված մուրը մաքրվի: Իսկ դրա համար շատերին հարկավոր է մաքրել իրենց շարքերից, որոնց պատճառով էլ այդ մուրը քսվեց երկրապահի վրա: «Այն տղաները, որոնք չընդունեցին Մանվելի բռնած դիրքը, դուրս եկան միությունից, ինքնուրույն կառույցներ ստեղծեցին: Ես անձամբ Մանվելին ասել եմ, որ իր դերը ոչ թե իշխանությունների դուդուկի տակ պարելն է, այլ ժողովրդի կողքին լինելը: Հերոսը պետք է  ժողովրդինը լինի, նրան պետք է հասարակությունը հավատա, պաշտի, ոչ թե իշխանությունների կողմից նշանակված լինի: Ինչ վերաբերում է Մանվելին հերոս համարողներին, ես ասեմ, որ նրան որպես հերոս չեմ ճանաչել, քանի որ ես անձամբ շատ լավ գիտեմ նրա անցած ուղին էլ, իրա արած գործն էլ: Իրենից ավելի հզոր հրամանատարներ ենք ունեցել: Բացի այդ, ինքը զենքը ձեռքին անձամբ պատերազմի դաշտ չի մտել: Ու եթե թուրք էլ է տեսել, ուրեմն տղաների բռնած գերիներն են եղել: Իրա կողքին կարգին տղաներ են եղել՝ Սայադը, Ջերմուկի Համոն, որոնց ուսերին է եղել պատերազմի ողջ բեռը: Ինքը անձամբ պատերազմ չի տեսել: Ինքը պատերազմի ժամանակ թիկունքում շտաբից դուրս չի եկել: Հրամանատարը պետք է իր զորքի առջևից գնա, բայց ինքը ոչ միայն առջևից, այլև զորքի հետևից էլ չի գնացել»,- ասաց Ռ. Գասպարյանը: Նա հավելեց նաև, որ նախկին իշխանություններն են նրա կերպարն այդքան ուռճացրել: Հավանաբար պետք է եղել ինչ-որ մեկը երկրապահի գլխին դահիճ կարգելու համար, ով «դուբինկան» կպահի տղաների գլխի վերևում ու կծառայի իրենց քաղաքական շահերն իրականացնելու համար: Հարցին, թե հասարակությունն ինչպե՞ս «հասկանա» թուրքին հաղթած այն երկրապահին, ով Մանվել Գրիգորյանի «դուբինկայի» տակ տարիներ շարունակ խեղճացել ու նվաստացել է: «Ցավալին էլ հենց դա է: Հաղթանակից հետո ճորտի, աղերսողի հոգեբանությունը բերեցին ու մտցրեցին էս ժողովրդի հոգեբանության մեջ: Իշխանությունները երկրապահին սկսեցին պառակտել, բռնել, խփել: Կոտրեցին տղաներին, հավատն էլ սպանեցին: Այսօր նոր այն օրերի հավատն ու աչքերի փայլն եմ տեսնում ժողովրդի մոտ: Եվ տա Աստված, որ ժողովրդի մեջ այն նորից չկոտրվի»,- ասաց Ռ. Գասպարյանը: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am