«Հայրս սպանվել է Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանի կողմից». բաց նամակ վարչապետին եւ ուժայինների ղեկավարներին

ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին ՀՀ ԿԱ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին Էդուարդ Մհերի Պողոսյանից /Ռուսաստանի Դաշնություն, ք.Կալինինգրադ, հեռ. 0079660000036/ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ես՝ Էդուարդ Մհերի Պողոսյանս, ծնվել եմ 1986 թվականի օգոստոսի 4-ին Էջմիածին քաղաքում: Ներկայումս ապրում եմ Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում, հանդիսանում եմ ՌԴ քաղաքացի: Հայրս՝ Մհեր Վլադիմիրի Պողոսյանը, ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 22-ին: Հայրս մեծացել է բժշկի և կուսակցականի ընտանիքում, մասնավորապես՝ տատիկս 25 տարի շարունակ հանդիսացել է իմ հարազատ քաղաքի ծննդատան գլխավոր բժիշկը, իսկ պապիկս՝ <<Ռայկոմի երկրորդ քարտուղարը>>: Հայրս ստանալով երեք բարձրագույն կրթություն՝ <<Տոչպրիբոր>> գործարանի բանվորից հասել է մինչև նույն գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնին: Ցավոք, 1994 թվականի ապրիլի 16-ին հայրս սպանվել է իր հարազատ քաղաքում՝ ոճրագործի արձակած գնդակից: Հայրիկիս անժամանակ մահից հետո ես՝ մորս և երկու մանկահասակ եղայրներիս հետ միասին ստիպված ենք եղել լքել մայր հայրենիքը և մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում: Հայրենիքը լքելու պատճառ է հանդիսացել իմ և իմ ընտանիքի անվտանգությանը անմիջականորեն սպառնացող վտանգը: Իմ հարազատ Էջմիածին քաղաքում մինչ օրս յուրաքանչյուրին է հայտնի, որ հայրս սպանվել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդի, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի կողմից: Մասնավորապես, դեպքից հետո այդ զարհուրելի ոճրագործությանը ականատես անձինք իմ ընտանիքին պատմել են, որ հայրս սպանվել է Արմավիրի մարզի Ակնալիճ տարածքում այդ տարիներին գործող, ներկայումս Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում, երբ փորձել է պաշտպանել այդ տարիներին Էջմիածնի էլեկտրական ցանցի տնօրեն <<Ֆալչի Նորիկ>> մականվամբ Նորիկ Կարապետյանին, ում հետ Հրանտ Գրիգորյանը վիճաբանելիս է եղել: Նույն ժամանակ ռեստորանային համալիրում են գտնվել և դեպքին ականատես եղել նաև հորս վարորդը՝ Գևորգը, համաքաղաքացիներ <<Քիթ Նորիկ>> մականվամբ Նորիկ Կարապետյանը, <<Խըլնգյոզի Համո>> մականվամբ Համլետ Աշբաբյանը և Հրաչիկ Կարճիկյանը: Միջամտելով վիճաբանությանը՝ հայրս փորձել է հանդարտեցնել, սակայն Հրանտ Գրիգորյանի արձակած երկու կրակոցից, որոնցից մեկը դիպել է կրծքավանդակին, իսկ մյուսը՝ գլխին, հայրս տեղում մահացել է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարիներին իմ քաղաքում հաստատված ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի շնորհիվ Մանվել Գրիգորյանին ու նրա գերդաստանին թույլատրված է եղել ընդհուպ մինչև մարդ սպանել և անպատիժ մնալ, այդ իսկ պատճառով դեպքից հետո պապիկս, ինչպես նաև մայրս, իմ և եղբայրներիս անվտանգությունից ելնելով, տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին վախեցել են բարձրաձայնել և Մանվել Գրիգորյանի ու ոճրագործի սպառնալիքների ազդեցության ներքո լռելյայն տարել են այն հորինված վարկածը, որ իբր հայրս սպանվել է Արցախյան գոյամարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս: Այն մասին, որ իբրև հայրս զոհվել է վերը նկարագրված՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, ես իմացել եմ արդեն հասուն տարիքում՝ մեր տան արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությամբ: Մասնավորապես, զավեշտալի է, բայց փաստ, որ <<13 մարտ 1993թ.>> թվագրմամբ հիշյալ փաստաթղթի համաձայն, որն ի դեպ ստորագրված և կնիքված է այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Ա.Պետրոսյանի կողմից, հիշյալ փաստաթուղթը ստորագրելու օրվա՝ այսինքն 1993 թվականի մարտի 13-ի դրությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի հիշյալ տեղակալին արդեն իսկ հայտնի է եղել, որ հայրս շուրջ մեկ տարի մեկ ամիս երեք օր անց այսինքն՝ 1994 թվականի ապրիլի 16-ին, զոհվելու է մարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչի մասին է վկայում հիշյալ փաստաթղթում առկա գրառումը /փաստաթղթի պատճենը կցվում է/: Տարիներ շարունակ իմ ընտանիքը կսկիծը սրտում ապրել է՝ հավատալով, որ մի գեղեցիկ օր, ի վերջո, հորս սպանության և իմ ու եղբայրներիս որբացման պատճառ հանդիսացած ոճրագործը կկրի իր արժանի պատիժը և ՀՀ Ազգային Ժողովի դահլիճից կտեղափոխվի բանտ, որտեղ՝ օրինական երկրում ապրելու պայմաններում նա վաղուց պետք է հայտնված լիներ: Մեր ընտանեկան այս մեծ ողբերգության մասին պապիկս իր կենդանության օրոք վախեցել է բարձրաձայնել՝ տեղի տալով Մանվել Գրիգորյանի ու նրա եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի սպառնալիքներին՝ չցանկանալով նաև նրանց հակառակվելու դեպքում վտանգի տակ դնել իմ և եղբայրներիս կյանքը: Հետագայում՝ պապիկիս մահից հետո մայրս նույն պատճառաբանությամբ վախեցել է բարձրաձայնել հայրիկիս սպանության իրական մեղավորի և տեղի ունեցած ոճրագործության իրական մանրամասների մասին: Այսօր, երբ ՀՀ-ում հաստատվել է լեգիտիմ իշխանություն, իմ ընտանիքի մոտ հույս է արթնացել, որ դեպքից շուրջ 24 տարի անց, ի վերջո, արդարությունը կվերականգնվի և հայրիկիս դաժան սպանության համար մեղավորը կկրի իր արժանի պատիժը: Վերոգրյալի հիման վրա՝ խնդրում եմ, սույն դիմումս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և դրան ընթացք տալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Միաժամանակ պատրաստակամություն եմ հայտնում քննիչի առաջին իսկ կանչի դեպքում վերադառնալ ՀՀ և ներկայացնել դեպքի վերաբերյալ ինձ հայտնի մանրամասները, որոնք արդեն իսկ նկարագրել եմ սույն հաղորդմանս մեջ: Կանխավ շնորհակալություն. Հարգանքով՝ Էդուարդ Մհերի Պողոսյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am