Կոռուպցիա իրականացնողները կհայտնվեն ճաղերի հետևում. Փաշինյանը՝ Քոչարյանի ձերբակալման մասին
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին; «Դո՞ւք էլ եք համոզված, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետևում» ,-հարցրել է օգտատեր Արթուր Կուկունյան,ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի կարող որեւէ մեկի մասին ասել՝ կհայտնվի՞ այդ մարդը, արդյոք, ճաղերի հետեւում. «Ես չեմ կարող ձևակերպել խնդիր, թե ինչ-որ մեկը կհայտնվի ճաղերի հետևում, թե ոչ: Բայց նրանք, ովքեր թույլ են տվել չարաշահումներ, կոռուպցիա են իրականացրել, անպայման կհայտնվեն ճաղերի հետևում: Իսկ դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները:Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, ամեն ինչ պետք է հիմնվի փաստերի վրա»,-ասել է նա:
