Հավաքեք բոլոր հեղինակներին

Ես շատ հստակ չգիտեմ Սփյուռքի նախարարության կոնկրետ գործառույթները, բայց կարծում եմ որոշ բաներ դրանք անպայման պիտի ներառեն. Մասնավորապես կարծում եմ, որ սփյուռքի նախարարությունը պիտի տարբերակված մոտեցում ունենա տարբեր երկրներում կամ, առնվազն, տարբեր մշակույթներում գտնվող հայկական համայնքներին (առաջարկում եմ ՛հայկական գաղութ՛՛ բառերն առհասարակ չգործածել ՛՛գաղութ՛՛ բառի տարընթերցումների պատճառով); Ըստ երկրների/մշակույթների քաղաքականություն մշակելու նպատակով պետք է նորմալ հետազոտությունով պատասխան ունենալ առնվազն մի քանի հարցերի շուրջ, այդ թվում ա/տվյալ երկրում/մշակույթում հայկական համայնքի ինքնության դրսևորումների զարգացումները վերջին հարյուրամյակում; բովանդակությունը/ձևը/պատճառները ըստ սեռա-տարիքային և ներհամայնքային սոցիալական խմբերի, ինքնության գլխավոր գործոնը և չափորոշիչը, բ/այդ ինքնության կարևորության գիտակցությունը թե համայնքում՝ ներսից, թե համայնքից դուրս, ինքնության փոփոխությունների պատճառները, ձևերն ու հետևանքները, գ/ ՛՛հայրենիքի՛՛ ընկալումը, դ/ համանքների ներքին ՛՛ազգային՛՛ կառուցվածքի տիպաբանությունը, դրա արդյունավետությունը, համայնքի անդամների ֆիզիկական, մտավոր և բարոյական ընդգրկվածությունը, մասնակցայնությունը, ե/ համայնքի հատկապես երիտասարդների գործնական և զգայական կապերը, ծրագրերը, զ/Հայաստաի հետ գործնական և զգայական կապերը, է/ համայնքի ինտեգրվածության մակարդակը տվյալ երկրում/մշկույթում և այդ ինտեգրվածության ձևերը ու խորությունը և այլն: Եթե նույնիսկ ՛՛Հայկական սփյուռքի՛՛ հետ հնարավոր է ունենալ միասնակաին ծրագիր և քաղաքականություն, ինչին կասկածում եմ, ապա այդ ծրագիրը գործնականում պիտի ունենա տեղական առնաձնահակություններ, ինչը գործնականոմ անհնար է առանց օբյեկտիվ հետազոտության և միշտ կախված է լինելու ոլորտը ղեկավարողի սուբյեկտիվ պատկերացումներից; Հետազոտական ծրագիրը հնարավոր է մշակել մինչև աշնան վերջ և ձռանը սկսել՝ ներառելով նաև սփյուռքի հետազոտական խմբերին կամ այդպիսի խմբեր ստեղծելով. Դա չի կարող պարզ սոցիոլագիական քանակական հարցում լինել, այն առնվազն պետք է եռաբաղադրիչ լինի՝ հրատարակաված և չհրատարակված գրավոր աղբյուրներ, որակական հարցումներ, դիտարկումներ, տեղական քննարկումներ և այլն. Հենց միայն հետազոտության կոնկրետ գործնական նպատակը և մեթոդաբանությունը պարզելու և համաձայնեցնելու համար ճիշտ կլինի հավաքել սփյուռքի և առանձին համայնքների հետազոտական խնդիրներով մինչև այսօր զբաղված բոլոր հեղինակներին: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am