Փաշինյան Նիկոլը նվիրեց իր հպարտ հպատակներին մի քանի ուրախանալու առիթ
ՀՀ հպարտ քաղաքացիները քանի օր է, ինչ մնացել էին առանց ԱԱԾ օպերացիաների: Էսօր ՀՀ հպարտ քաղաքացիների առաջնորդ Փաշինյան Նիկոլը նվիրեց իր հպարտ հպատակներին մի քանի ուրախանալու առիթ. բերման է ենթարկվել Վաչագան Ղազարյանը` Վաչոն, ինչպես նաև Ալեքսանդր Սարգսյանը` Սաշիկը, երրորդ նախագահի եղբայրը: Բացի այդ, կա որոշում գեներալ Մանվելի կնոջ` Նազիկի ձերբակալման վերաբերյալ: Համացանցը հրճվում է, հպարտ քաղաքացիների հպարտ առաջնորդն իր հպարտ հպատակներին առանց զվարճալիքի չթողեց: Կյանքը շարունակվում է, հեղափոխությունը ուժ է հավաքում, սերը մնաց անցյալում: Արտյոմ Խաչատուրյանի գրառումը
