«Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախաձեռնեցինք, որ հնարավորություն ստեղծենք, որ բանկերը ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները ներեն։ Խնդիրն այն է, որ հարկային արդեն նախկին օրենսդրությամբ եթե բանկը որեւէ վարկատիրոջ ներեր ժամկետանց պարտքը, դա նրա համար համարվելու էր եկամուտ եւ բանկը պետք է հարկային պարտավորություն ստանձներ:
Հիմա փոխեցինք օրենքը, որ բանկերի վրա հարկային պարտավորություն չառաջանա, որ նրանք շահագրգիռ լինեն տույժ-տուգանքները զրոյացնեն եւ ընդհանրապես, բանակցեն վարկառուի հետ եւ լուծումներ գտնեն։
ԱԺ-ն իր քայլն արել է ու հիմա հարցը բանկերի տիրույթում է, որոնք պետք է անեն իրենց քայլը։ Մենք կբանակցենք բանկերի հետ, նաեւ ԿԲ-ն այս ուղղությամբ կաշխատի, որ տույժ-տուգանքները ներվեն եւ բանկ-վարկառու հարաբերությունները վերադառնան զրոյական կետ»,- Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մնացորդային պարտավորությունները մեծ չեն, այդ մարդիկ նաեւ նոր վարկեր վերցնելու հնարավորություն կստանան:Ես հասկանում եմ, որ սա ամբողջական լուծում չէ, բայց քայլ է, որի արդյունքում վիճակը կթեթեւանա։ Մենք չենք կարող նաեւ հաշվի չառնել բանկային համակարգի կայունության խնդիրները, պետք է բալանսավորված լուծենք խնդիրները»,-իր խոսքն ամփոփեց Փաշինյանը։
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը