Ինչո՞ւ է Կորյուն աբեղան ազատվել վանահոր պարտականություններից. պարզաբանում

Հայկական ժամանակը գրում է.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Ուշագրավ է, որ Կորյուն աբեղան կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության առաջնորդն էր: Արդյո՞ք այս ազատումը առնչվում է կաթողիկոսի հրաժարականի պահանջը հնչեցնելու հետ, պարզաբանեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը: - Տեր Վահրամ, Կորյուն աբեղան ինչո՞ւ է ազատվել վանահոր պարտականություններից: - Տվյալ իրավիճակում նա իր պարտականությունները չի կատարում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է իրեն փոխարինի մեկ այլ անձով, ով կշարունակի հոգատարել Գայանե վանքին եւ կատարել վանահոր պարտականությունները: Ձեզ հայտնի է, որ Կորյուն աբեղան այս պահին ներգրավված է նախաձեռնության մեջ եւ այդ նախաձեռնության թելադրություններով է զբաղված: - Սա կապ ունի՞ այդ նախաձեռնության բուն պահանջի հետ: - Փաստ է, որ Կորյուն աբեղան իր պարտականությունները չի կատարում եւ նաեւ նախաձեռնության մեջ իր ընդգրկվելով՝ նա որոշակի խնդիրներ է առաջացնում մեր եկեղեցական կյանքում: Այդ հարցերով պետք է զբաղվի այլեւս կարգապահական հանձնախումբը եւ այսօր էլ տեսաք, որ Վեհափառ Հայրապետի տնօրինությունը հրապարակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի կողմից, որով Կորյուն աբեղան ազատվեց վանահոր պարտականություններից: Նա կշարունակի մնալ մայրավանքում, որովհետեւ Մայր Աթոռը Սուրբ Էջմիածնի միաբան է: Սակայն կարգապահական հանձնախումբը եւս իր հերթին պետք է քննության առնի Կորյուն աբեղայի հետ կապված խնդիրները: Ինչպիսին կլինի եզրակացությունը, եզրահանգումը մենք կարող ենք այդ մասին խոսել, երբ որ կարգապահական հանձնախումբը հանդես գա եզրակացությամբ: Դա գործընթաց է, որը չեմ կարող ասել, թե որքան կտեւի, այդ ամենը հրապարակային է: Վերջում մենք կհրապարակենք կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, եւ այլեւս խնդիրը կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին: - Եթե Կորյուն աբեղան եկեղեցու հետ չառնչվող մեկ այլ հարցի նախաձեռնության մեջ լիներ, էլի նույն գործընթա՞ցն էր տեղի ունենալու: - Կարգապահական հանձնախումբ ներկայացվում են բոլոր այն պարագաները, երբ մենք եկեղեցականի հետ առնչված խնդիրներ ենք նկատում եւ ոչ միայն մենք, անգամ, եթե «Հայկական ժամանակ»-ը խնդիրներ է ներկայացնում փաստերով՝ եկեղեցականների վերաբերյալ, դա եւս հիմք է հանդիսանում: Վերջերս էլ այդպիսի փաստեր եղան մեկ այլ եկեղեցականի պահանջում, եւ խնդիրը քննվում է կարգապահական հանձնաժողովի կողմից: Անձը եւս հրավիրվում է կարգապահական հանձնաժողովի կողմից, եթե անհրաժեշտություն կա վկայությունների, փաստերի, եթե անհրաժեշտություն կա, այլ փորձագիտական վերլուծությունների համապատասխան մասնագետներն էլ են հրավիրվում կարգապահական հանձնախմբի նիստերին: Այսինքն, բոլոր կողմերին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց դիտարկումները, բարձրաձայնել իրենց խնդիրները եւ այդ ամենը քննարկելուց եւ վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը կայացնում է իր որոշումը եւ իբրեւ եզրակացություն ներկայացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը այդ ներկայացված եզրակացությունը կարող է գործադրել, սակայն նաեւ Վեհափառ Հայրապետի իրավունքն է, որպեսզի այդ եզրակացությունը կամ որոշումը կյանքի չկոչվի, սա էլ Վեհափառ Հայրապետի իրավունքն է եւ իրավասությունն է: Նման պարագաներ եւս եղել են: Եղել են դեպքեր, երբ որ եկեղեցականները իրենց թույլ տված ինչ-ինչ զանցանքների համար ներկայացվել են կարգալուծության, սակայն Վեհափառ Հայրապետը ինքը ցանկություն է արտահայտել եւս մեկ հնարավորություն ընձեռել, որպեսզի մարդը սթափվի, զղջա, վերանայի իր ընթացքը եւ շարունակի սպասավորությունը: Նույնն էլ այս դեպքում պետք է սպասենք, կարգապահական հանձնախումբը պետք է կատարի իր աշխատանքը եւ այնուհետեւ համապատասխան եզրակացությունները ներկայացվեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ եկեղեցուն: Ամեն խնդիր, որն առնչվում է եկեղեցականի կերպարի հետ, դրվում է քննության կարգապահական հանձնաժողովում, եթե դրա համար կան հիմքերը, փաստերը, վկայությունները, որոնք պատճառ են դառնում, որպեսզի մարդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կամ իր թեմակալ առաջնորդի կողմից բերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ համապատասխան քննության ուղարկվի կարգապահական հանձնաժողով: Մանրամասն՝Հայկական ժամանակում

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am