Նախկին կոռուպմացված իշխանությունների համար այլեւս երբեք լավ չի լինելու.Փաշինյան
«Նախկին կոռուպմացված իշխանությունների համար այլեւս երբեք լավ չի լինելու։Դեռեւս ամիսներ առաջ, դեռ այն ժամանակ, երբ վարչապետության առաջին քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն չքվեարկեց իմ օգտին, ես հայտարարեցի, որ ՀՀԿ-ն ըստ էության ինքնաոչնչացվեց»,Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս հաղթանակը մենք ոչ մեկին չենք զիջի։ «Քաղաքական իրավիճակը պետք է սթափ գնահատել:Իհարկե որոշակի մարդկանց դուր է գալիս հույսով ապրել, թե «հեսա» լավ կլինի... լավ լինելու է, իհարկե, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ նախկին կոռուպմացված իշխանությունների համար այլեւս երբեք լավ չի լինելու։ Սրանում կարող եք վստահ լինել»,- ասաց ՀՀ վարչապետը։
