Ինչպես են բերման ենթարկվում Սաշիկ Սարգսյանն ու նրան ուղեկցողները. ոստիկանության տեսանյութը
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին եւ նրան ուղեկցողներից երեքին բերման ենթարկելու վերաբերյալ: Սաշիկ Սարգսյանը եւ երեք անձ բերման է ենթարկվել այսօր ժամը 17:20-ի սահմաններում Սայաթ Նովա փողոցից՝ ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով:
