Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կարծում է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ կա քաղաքական կոնսենսուս։«Ես կարծում եմ, որ Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ», - այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում, ինչպես նշված է կառավարության գործունեության ծրագրում։
Միրզոյանը նշեց՝ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ հանձնաժողովում քննարկում չի եղել. «Ընդհանուր առմամբ քննարկումների շրջանակում երկու մոտեցում է շրջանառվում. ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ, և ունենալ խառը ընտրական համակարգ, որը համամասնականն է, բայց ողջ երկիրը մեկ ընտրատեղամասի տրամաբանությամբ ռեյտինգայինով, այսինքն երբ որ մի համամասնական ցուցակ է, բայց քաղաքացին կարող է այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով»:
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը