Բրյուսելի շռայլ սպասումները

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վերջին երկու օրերին Բրյուսելում էր, որտեղ նա մասնակցեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստին: Նա նախ՝ հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, Հանի բնորոշմամբ, կարելի է դիտարկել որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ: ՀՀ ԱԳ նախարարը հանձնակատարին է ներկայացրել կառավարության նոր ծրագիրը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Պաշտոնական Երևանն այս փուլում կարևորում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակ։ Բրուսելում քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցությանն հարցեր, ինչպես նաև՝ Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության հեռանկարները: Ի դեպ, հունիսի 22-ին Մինսկում նախատեսված է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Երեկ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների, առաջին հերթին` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը։ Նա նշել է, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կոռուպցիայի սպառնալիքներին և մարտահրավերներին։ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով։ Այս համատեքստում Մոգերինին հանձնակատարը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում, միաժամանակ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Այս առնչությամբ Մնացականյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը գործընկերների հետ՝ ներառյալ ԵՄ՝ կառավարության բարեփոխումներին ուղղված գործողություններն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ։ Մնացականյանը և Մոգերինին վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են: Նշենք, որ երեկ Բրյուսելում ԵՄ-ն և Հայաստանը գումարել են Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և այս տարվա հունիսի 1-ին միջանկյալ կիրառման մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ՀԸԳՀ շրջանակներում: Նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարությունում, որ հրապարակել է Հայաստանի ԱԳՆ-ն, ասված է, որ խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանը և ԵՄ-ն իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արևելյան գործընկերության և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: «Գործընկերության խորհուրդը ողջունեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Եվրամիությունը բարձր գնահատեց բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը և կոչ արեց քաղաքական շահագրգիռ ուժերին, այդ թվում նաև քաղաքացիական հասարակությանը, շարունակական և ներառական երկխոսության։ Եվրամիությունը ողջունեց Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ և այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները: ԵՄ-ը վերահաստատեց իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը», - ասված է հայտարարությունում: «Գործընկերության խորհուրդը ընդգծեց Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարևորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման և դիտարկման հարցում: Գործընկերության խորհուրդը նաև շեշտեց, որ արդյունավետ և անկախ դատական համակարգը կարևոր է օրենքի գերակայության համար և արժեքավոր նախապայման՝ տնտեսական և սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաև մատնանշեց նոր քրեական օրենսգրքի և նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը և ընդգծեց հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարևորությունը», - նշված է հայտարարությունում: Գործընկերության խորհուրդն ընդգծել է նաև շարունակական ջանքերի միջոցով առևտրի ոլորտում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների հետագա կատարման անհրաժեշտությունը` Հայաստանում կայուն, բիզնեսի զարգացման համար բարենպաստ և կանխատեսելի առևտրային միջավայրի ապահովման համար, այդ թվում աշխարհագրական տեղանունների պաշտպանության վերաբերյալ դրույթների լիարժեք և ժամանակին իրականացումը: Գործընկերության խորհուրդն ընդգծել է հարկային ոլորտում լավ կառավարման կարևորությունը` ըստ Բիզնեսի հարկման ոլորտում բարեվարքության կանոնների: Էներգետիկ ոլորտում Գործընկերության խորհուրդը մատնանշել է էներգետիկ անվտանգության, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի և միջուկային անվտանգության կարևորությունը՝ ըստ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և 2018-ի փետրվարի 21-ին ստորագրված Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների։ Տրանսպորտային ոլորտում Գործընկերության խորհուրդն ակնկալում է 2017-ի նոյեմբերի 24-ին նախաստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում, ինչը կբարելավի շուկայի հասանելիությունը և կնպաստի անվտանգության, բնապահպանության և սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը: Ավելին, բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը: «Գործընկերության խորհուրդը վկայակոչեց, որ Հայաստան-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունները կձևավորեն Հայաստանին ԵՄ աջակցության գերակայությունները: Ավելի քան 160 մլն եվրո է հատկացվում 2017-2021 թվականների համար: Գործընկերության խորհուրդը ընդգծեց այդ ռեսուրսների առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը` աջակցելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը և քաղաքացիների կենսապայմանների տեսանելի և շոշափելի բարելավմանը», - ասված է հայտարարությունում: Բացի այդ, ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, և հորդորել է կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որևէ նախապայմանի: Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը Իրանի վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ: Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am