Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով դատական նիստում դատարանը բավարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը:
