Թույլ չտալ իրավիճակի սրացում Լեռնային Ղարաբաղում.Պետդումայի նախագահի կոչը
РИА Новости-ի փոխանցմամբ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել թույլ չտալ իրավիճակի սրացում Լեռնային Ղարաբաղում: «Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող մեզ չմտահոգել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք պետք է անենք ամեն ինչ լարվածության ուղին կանխելու համար: Ադրբեջանը միշտ կառուցողական և ճիշտ դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցով»,- ասել է Վոլոդինը:
