Դատի կտա՞ն կառավարությանը

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների դիմաց գանձվող ԱԱՀ-ի չեղարկումը: Նշենք, որ չեղարկման դեպքում ավտոմեքենաների ներկրումը կիրականացվի առանց ավելացված արժեքի 20 տոկոս հարկի գանձման: Մինչդեռ մոտ մեկ տարուց ավելի ավտոներկրողները հարկվել են այդ հարկատեսակով: Աղմուկ բարձրացավ, երբ այս տարվա փետրվարին Եվրասիական տնտեսական միության ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարեց, որ, երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին: Օրինագիծը հեղինակել են պատգամավորներ Վարդան Այվազյանը, Գարեգին Նուշիկյանը, Միքայել Մելքումյանը, Հակոբ Հակոբյանը և ՀՀ կառավարությունը: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչու իշխանությունները միայն ռուսական կողմի հայտարարությունից հետո որոշեցին չեղարկել որոշումը: Սակայն հակադարձեցին պատգամավորին: Չնայած նախագծին խորհրդարանի բոլոր խմբակցությունները կողմ են, սակայն հարցի քննարկումն անցնում է քննադատական ելույթներով և հարցերով՝ ի տես դնելով նախընտրական շրջափուլի մեկնարկը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անգամ առաջարկեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո մեքենա ներկրող քաղաքացիները դատի տան կառավարությանը և փոխհատուցում ստանան: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե ԵՏՄ պայմանագիրն ինչպիսի՞ հարաբերություն է սահմանում ներկրվող գազի ԱԱՀ-ի դեպքում: «Մենք ավտոմեքենաների հարցն ենք քննարկում, բայց անուղղակի հարցեր են ծնվում ուրիշ ապրանքների հետ կապված»,- պարզաբանեց Փաշինյանը: Հարցի հարակից զեկուցող Միքայել Մելքումյանն ասաց, թե ներկայացված նախագծով խոսքը գնում է անձնական սպառման ապրանքի համար, երբ քաղաքացին մեքենա է բերում անձնական օգտագործման, ոչ թե բիզնեսի համար: «Եթե բիզնեսի դեպքում գործում է ԱԱՀ-ի վճար, ապա գազի դեպքում էլ է գործում»,- պատասխանեց Մելքումյանը: ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ հաշվարկել է, ըստ նրա՝ Ռուսաստանից ավտոմեքենաների ներկրումն ավելացել է 11 անգամ, ՀՀ մտնող մեքենաները հիմնականում 10 հազար դոլարից ցածր արժեք ունեն: Մ. Մելքումյանը նշեց, որ ԵՏՄ-ից ներկրվող մեքենաներից գանձվել է 1.7 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, որի վերադարձի հարցը քննարկման ենթակա է. «Պետք է քննարկենք, թե ում ենք վերադարձնում, կարող է դիտարկվել սոցիալական խնդիրը»: Նա նշեց, որ հարցը դիտարկելու են մեկ մեքենա՝ մեկ վարորդ սկզբունքով: Կառավարության ներկայացուցիչ Սուրեն Կարայանն անդրադարձավ մեղադրանքներին, որ Հայաստանի կառավարության բացթողման հետևանքով է նախորդ մեկ տարում ԵՏՄ տարածքից ավտոմեքենա ներկրող ֆիզիկական անձանցից ապօրինի ավելացված արժեքի հարկ գանձվել:<<Այս դրույթը, որով նախատեսվում էր, որ ԵՏՄ անդամ երկրներից ֆիզիկական անձանց կողմից մարդատար ավտոմեքենաների ներկրման դեպքում ԱԱՀ է գանձվելու, ի սկզբանե ուներ ժամանակավոր բնույթ, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ անդամակցելով ԵՏՄ-ին, որոշակի փոփոխություններ տեղի ունեցան ԱԱՀ գանձման սխեմայում: Եթե մենք ի սկզբանե չհարկեինք ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծումը, ապա մենք անհավասար պայման կստեղծեինք իրավաբանական անձանց համար, այս ոլորտում գործունեություն իրականացնողների համար>>,- հայտարարեց Կարայանը: Նա նշեց, որ ժամանակ էր պետք՝ բանակցություններ վարելու ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև անդամ պետությունների հետ, որպեսզի որոշակի առանձնահատուկ մոտեցումներ սահմանվեին ՀՀ համար ԱԱՀ գանձնման սկզբունքների առումով: Անի Սահակյան

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am