54 տարեկանում Սիլվեստեր Ստալոնեի նախկին կինը հինգերորդ երեխան է ունեցել/տեսանյութ/
Դերասանուհի Բրիջիթ Նիլսենը, որը հայտնի է մասնավորապես «Ռոքքի-4» կինոնկարից, 54 տարեկան հասակում երեխա է ունեցել: Հիշեցնենք.որ նա հոլիվուդյան կինոաստղ Սիլվեստեր Ստալոնեի նախկին կինն է: Բրիջիթը ծննդաբերել է 2,5 կգ քաշով աղջիկ, որին անվանել են Ֆրիդա: Ստալոնեի նախկին կնոջ համար սա հինգերորդ երեխան է, իսկ ահա նրա ներկայիս ամուսնու՝ 39-ամյա իտալացի պրոդյուսոր Մատիա Դեսիի համար, որի հետ Նիլսենը ապրում է արդեն 12 տարի, սա առաջնեկն է: Ֆրիդայի ծննդյան մասին հայտարարել են հենց ծնողները. «Մենք ուրախ ենք, որ մեր կյանքում հրաշալի մանչուկ հայտնվեց: Դա երկար ճանապարհ էր: Երբեք այսպես երջանիկ չենք եղել, ասել են Բրիջիթն ու Մատիան:
