Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի
ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակն երկու անգամ կրճատվելու է: Այս մասին Facebook- ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը․ «Այսօրվանից Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,- նշել է Աղաջանյանը:
