Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի փեսային 2-րդ մեղադրանքն են առաջադրել
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին 2-րդ մեղադրանքն է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ: Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով: Այդ օրը Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում բախում էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ: Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այս փաստով հարուցված գործի շրջանակներում: Դավիթ Համբարձումյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ հակոբյանի դստեր ամուսինն է:
