«Չնեղանաք, պարոնայք ԵԿՄ-ականներ, բայց ոչ մի ուժի մի սատարեք, հա՞». Լիզա Ճաղարյան
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք սատարել ենք ՀՀԿ-ին, չի բացառվում առաջիկայում այլ ուժի սատարենք». ԵԿՄ հայտարարությունը Չնեղանաք, պարոնայք ԵԿՄ-ականներ, բայց ոչ մի ուժի մի սատարեք, հա՞։ Սատարեք, կիսաքաղց, անտուն, մոռացված, պետության անտարբերությունից մինչեւ հոգու խորքը վիրավորված ազատամարտիկներին։ «Չի բացառվում այլ ուժի սատարենք»։ Շատ տարօրինակ կլիներ, որ շարունակեիք ՀՀԿ-ին սատարել։
