«Թուրքիան ժողովրդավարության դաս տվեց». Էրդողան
BBC-ն հաղորդում է,որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմել է իր աջակիցներին և հայտարարել, որ ըստ բոլոր ընտրատեղամասերի տվյալների՝ հաղթում է նախագահական ընտրություններում առանց երկրորդ փուլի: «Թուրքիան ժողովրդավարության դաս տվեց ողջ աշխարհին»,- ասել է Էրդողանն Ստամբուլում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ: Էրդողանն ասել է, որ հավաքել է ձայների 53%-ը, իսկ իր մրցակից Մուհարեմ Ինջեն՝ 31%-ը: Էրդողանը նաև հայտարարել է, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ապահովել է մեծամասնությունը: «Երկիրն ինձ վստահել է նախագահի և գործադիր իշխանության պատասխանատվությունը»,- հավելել է 64-ամյա քաղաքական գործիչը:
