Պլանավորվող մահափորձի հետքերո՞վ

  Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ է տարվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: Մովսիսյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել եւ զենք-զինամթերք հայտնաբերել: Շմայսի նկատմամբ ԱԱԾ-ի հետաքրքրասիրությունը  բավականին  տարօրինակ իրավիճակ է ստեղծում այն հարցադրումների համատեքստում՝ ինչու հենց  Շմայսը, ինչով է  նախկին պատգամավորը իշխանությանը վտանգ ներկայացնում, հատկապես, որ նա ապօրինի հարստացած ու երկիրը թալանած նախկին իշխականների առաջին հարյուրյակում էլ չի մտնում:  Երբ համադրում ենք վերջին օրերի փաստերն ու իրողությունները, հատկապես իրավապահ մարմինների խուզարկությունների արդյունքների վերաբերյալ, ապա ստացվում է, որ նոր իշխանությունն իր առջեւ նախկիններին զինաթափելու խնդիր է դրել:  Իսկ եթե մի քանի օր էլ հետ գնանք ու հիշենք ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունը, ապա կարծես թե ամեն բան իր տեղն է  ընկնում: Նախորդ շաբաթ Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ ԱԱԾ գործողությունները ցավոտ են լինելու նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների համար: Նրանք երկար տարիներ սովորել էին անպատիժ խախտել օրենքներ, թալանել պետական միջոցները, հարստահարել ժողովրդին ու հիմա   իշխանության գործողությունների դեմ ուղղված հակազդման քայլեր կարող են նախաձեռնել:  Վանեցյանը պարզ ու հասկանալի  ասել է, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ որոշ խմբեր մահափորձ են պլանավորում. «Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ, բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»,-ասել է Վանեցյանը: Չի բացառվում, որ այս համատարած խուզարկությունները, որոնց արդյունքում հիմնականում զենք-զինամթերք է հայտնաբերվում ու առգրավվում, իշխանության բարձրագույն ղեկավարության դեմ պլանավորվող մահափրձը կանխելուն է ուղղված: ԱԱԾ-ն որոշել է  զինաթափել բոլոր վտանգ սպառնացող օջախները: Կա նաեւ այլ վարկած, թե ինչու է ԱԱԾ-ն տնետուն ընկած զենք հավաքում: Հիշում ենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ողջ մնացած հերոսները պատմում էին, որ զենք չեն ունեցել կռվելու, հակառակորդի վերջին դասի զենքերին հակադրել են մերկ ձեռքեր, որ քսան տարեկան տղաներն ընկել են պոստերում, քանի որ փամփուշտ չեն ունեցել ինքնապաշտպանվելու: Իսկ ահա, ԱԱԾ-ն ընդամենը մի քանի օրվա խուզարկության արդյունքում յուրաքանչյուր տնից մի ողջ արսենալ է հանում: Սա անչափ նուրբ ու զգացմունքային դաշտ է, որով գործող իշխանությունները կարող են ՀՀԿ-ին ընտրությունների անգամ առաջադրվելու շանս չթողնել: Ի վերջո, ընդամենը երկու տարի առաջ  հարյուրից ավել զոհ ունեցանք ու գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ տղաները կռվելու զենք չունեին, որ չկայն ավտոմեքենաներ, որոնք վիրավորներին տեղ կհասցնեին:  Կասկած չկա, որ Հայաստանի անվտանգության մասին հորջորջող ՀՀԿ-ականների շքեղ դղյակների խուզարկության արդյունքում այնքան զենք-զինամթերք կհայտնաբերվի, որ մի քանի զորամասեր կպահվեն դրանցով:   Անի Սահակյան              

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am