Էկոլոգիական աղետի վտանգները և չափսերը. «Երկիր Ծիրանի» -ի անդամներն Ամուլսարում են

2018 թվականի հունիսի 23-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները, նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, այցելեցին Ամուլսարի հանքավայր։ Ինչպես արդեն նշել ենք, նման այցերը տեղի են ունենալու պարբերաբար, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ հանրային իրազեկման, հանրային բողոքների և առկա խնդիրների հանրայնացման, պահանջների ներկայացման և խնդիրները լուծելու նպատակով։ Ամուլսարի հանքավայրի այցելությունն արձանագրեց, որ Վայոց Ձորի տարբեր համայնքերի բնակիչները բողոքում են (փակել էին հանքավայր տանող բոլոր ճանապարհները) Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ՝ քաջ գիտակցելով դրա հետևանքով առաջացած էկոլոգիական աղետի վտանգները և չափսերը։ Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծով Ջերմուկ առողջարանային քաղաքի անմիջապես հարևանությամբ իրականացվելու է ոսկու բաց հանքավայրի շահագործում և Ջերմուկ քաղաքի հարևանությամբ գտնվող Գնդեվազ գյուղի տարածքում ցիանային գործարանի կառուցում: Ջերմուկը գտնվում է բաց հանքից 10 կմ հեռավորության վրա:  Հանքավայրի շահագործման աշխատանքների հետևանքով առաջացած աղմուկը և փոշին տարածվում են Ջերմուկ քաղաքի վրա: Առողջարանային քաղաքի բնակիչները բողոքում էին նաև զբոսաշրջիկների քանակի նվազման փաստից: Հանքավայրի շահագործման որոշ հատվածներ արդեն տեսանելի էին Ջերմուկից: Ամուլսարի շահագործման նախագծի թույլտվությունը «Lydian International» ընկերությանը տրվել է բռնապետական համակարգը վերջին 10 տարիներին ամբողջությամբ ղեկավարող Սերժ Սարգսյանի կողմից: Հայաստանի Հանրապետություն «Lydian International»  ընկերության մուտքի և Ամուլսարի նախագծի իրականացման գործարքի կնքահայրն է   Սերժ Սարգսյանի  հովանավորյալ, նրա կողմից ՀՀ նախագահ նշանակված Արմեն Սարգսյանը: Արմեն Սարգսյանն այդ ընկերությունում հանդիսացել է մեծածավալ լիազորություններով տնօրեն: Հանքավայրի շահագործման տարածքի մեր այցելած հատվածի չափսերը վկայում են այն մասին, որ «Lydian International» ընկերությանը տրմադրված հողատարածքից բացի ավերվել են իրեն չպատկանող մեծածավալ այլ տարածքներ ևս: Ջերմուկ համայնքի բնակիչները նշում էին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացրել են բողոքի նմանատիպ գործողություններ, սակայն դրանք դադարեցրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների հետ բանակցությունների արդյունքում՝ պայմանով, որ վերջնական լուծում կտրվի հանքի շահագործման դադարեցման հարցին։ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բանակցությունների ընթացքում` վերջին 15 օրերին, հանքավայրում պայթեցման աշխատանքներն ավելի են հաճախացել, իրականացվել են օր ու գիշեր։ Հայաստանի Հանրապետության կառավարության խոստացած ժամկետներից ավելի երկար սպասելով և որևէ արդյունք չգրանցելով՝ Վայոց Ձորի բնակիչները որոշում են կայացրել փակել դեպի հանքավայր տանող բոլոր ճանապարհները և չդադարեցնել բողոքի գործողությունները, մինչև հանքավայրի աշխատանքների լրիվ և վերջնական դադարեցումը։ Համաձայն մասնագետների փորձագիտական տվյալների Ամուլսարի շահագործումը սպառնում է ոչ միայն Վայոց Ձորի բնակիչներին, բուսական և կենդանական աշխարհին, այլև ողջ Հայաստանի Հանրապետության տարածքին, մասնավորապես Սևանա լճի և Արարատյան դաշտավայրի անվտանգությանն ու գոյությանը (Արփա գետի և Սևանա լճի ջրերի աղտոտման հետևանքով)։ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը դավադիր ծրագիր է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու գոյությանը։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Վայոց Ձորի բնակիչներին և կոչ է անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Ընդվզման գործողություններ իրականացնել իրենց բնակավայրերում` ի պաշտպանություն Ամուլսարի և ընդդեմ «Lydian International» ընկերության ոճրագործության։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին ակտիվորեն, անաչառ և բազմակողմանի լուսաբանել Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիաներն ու գործողությունները։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը միանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բողոքին և պահանջում է.  

  • Անհապաղ դադարեցնել Ամուլսարի շահագործումը:
  • Միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրին և բնակչությանը պատճառված բոլոր վնասների հատուցումն ապահովելու հարցում:
  • Հատուցել Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք չգործելու հետևանքով հասցված ֆինանսական և բարոյական վնասները։
  • Պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, ում ապօրինի գործողությունների պատճառով սկսվել է Ամուլսարի հանքի շահագործումը, մասնավորապես Սերժ Սարգսյանին և Արմեն Սարգսյանին։
Տեղեկացնենք, որ երկուշաբթի օրը, 2018 թվականի հունիսի 25-ին Ջերմուկ քաղաքի  բնակիչները սկսում են համատարած բողոքի ակցիաներ և երթեր՝ պահանջելով Ամուլսարի հանքավայրի շահագործման անհապաղ դադարեցում՝ առանց որևէ նախապայմանի։     Կից ներկայացվում են հետևյալ հղումները.    
  1. https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1976165455782975/UzpfSTEwMDAyNDE4OTcwNDMyOToyMjEzMTA3MDg2ODUyNTE/
  2. https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/220444215438567/
  3. https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/220553152094340/UzpfSTEwMDAyNDE4OTcwNDMyOToyMjA1NjA4Mjg3NjAyMzk/
  4. https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/pcb.221331868683135/221308792018776/?type=3&theater
  5. https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/220560865426902/
  6. https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1976211129111741/UzpfSTEwMDAyNDE4OTcwNDMyOTozMDYwNjExMjk0OTk0MTQ6NzU6MDoxNTMwNDI4Mzk5Oi0yODA4NTU4Njk0NDgzMTg5MDQ3/
 «Երկիր Ծիրանի» կուսակցություն Վայոց Ձոր, Ամուլսարի հանքավայր 23 հունիսի 2018

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am