Հերոսները նրանք են, ովքեր տվել են իրենց կյանքը ուրիշների համար

Գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող եւ Արցախի հերոսի «Ոսկե արծիվ» շքանշանով պարգեւատրված Մանվել Գրիգորյանի անվան շուրջ ծագած աղմկոտ սկանդալը արդիականացրեց տվյալ գործչին հերոսի կարգավիճակից զրկելու հարցը: Նման պահանջով Երեւանում քաղաքացիներ մի խումբ բողոքի ակցիա անցկացրեց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գրասենյակի առջեւ: Նույն պահանջն առաջ քաշեցին նաեւ Հադրութ քաղաքի մի խումբ երիտասարդներ (որտեղ պատերազմի տարիներին տեղակայված էր Մանվել Գրիգորյանի ջոկատը): Երկու դեպքում էլ քաղաքացիներն իրենց պահանջը հիմնավորում էին նրանով, որ հերոսի կոչումն ու կերպարը շատ ավելին են, քան մարտական ծառայությունների ճանաչումը. հերոսները երիտասարդ սերնդի դաստիարակության համար օրինակ են, իսկ Գրիգորյանն արատավորել է հերոսի կերպարը: Բայցեւայնպես՝ Արցախի նախագահի մամլո խոսնակը նշեց, որ ինքը չգիտի, արդյոք նման ընթացակարգ գոյություն ունի, թե՝ ոչ, քանի որ դա արդեն իրավական ոլորտում է: Նրա խոսքով՝ այդ կոչումից զրկվողներ մինչ օրս չեն եղել: Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու նպատակահարմարության հարցն անտեղի է, քանի որ նրա մեղավորության մասին համապատասխան դատական որոշում չկա: Ինչպես տեսնում ենք, խնդրի հանդեպ մոտեցումը բոլորովին տարբեր է: Հարց է ծագում. ինչպիսի՞ն պետք է լինի դատարանի կողմից ապացուցված մեղքը, որպեսզի քսանամյա վաղեմության ծառայությունների համար շքանշան ստացած մարդուն զրկեն հերոսի կոչումից: Պատասխանը նույնպես բավական տրամաբանական է. զրկվում է, եթե գործիչն արժանի չի եղել կոչմանը, իսկ կոչումը նրան շնորհվել է ապօրինաբար: Եթե դատարանը բացահայտի եւ ապացուցի նման մեղքը, ապա վերջինս կարող է զրկվել հերոսի կոչումից: Ոչ մի այլ հանգամանք, նույնիսկ պատերազմից հետո կատարված հանցագործությունները, չի կարող հիմք հանդիսանալ նման որոշման համար: Բայցեւայնպես՝ այս մոտեցմամբ խնդիրը կմնա չլուծված: Այդ դեպքում ո՞րն է մարդկանց հերոսացման իմաստը, որոնք իրենց կյանքով կարող են վարկաբեկել հերոսի կերպարը: Մնում է միայն խոստովանել, որ մարտական ծառայությունները բավարար չեն նման ծառայությունների հեղինակին հերոսացնելու համար: Իսկ եթե ավելի հստակ՝ պետք է արմատապես վերանայել պատերազմի հերոսի կոչումներ շնորհելու մոտեցումը: Այլ ելք չկա. չէ՞ որ մարտական ծառայությունների ցանկացած գնահատանք եւ հերոսի պարգեւատրման ցանկացած որոշում կատարվել ու ընդունվել են սուբյեկտիվորեն: Բավական է միայն այդպիսի որոշումներ կայացնող իշխանությունների նկատմամբ հասարակության լայն անվստահության փաստը: Ինչի՞ հետ այսօր գործ ունենք գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված: Առաջին հայացքից` ներկայում տեղ գտած հանցագործությունների մեջ մեղադրանքների: Այստեղ գեներալին սպառնում է ծանր պատիժ, բայց ոչ զրկում հերոսի կոչումից: Իսկ անթերի՞ են արդյոք Մանվել Գրիգորյանի մարտական ծառայությունների պատմությունը եւ նրան գեներալի կոչում ու Արցախի հերոսի շքանշան շնորհելու մասին որոշումները: Այստեղ հարցը բաց է մնում: Եվ այդ առումով սույն գործիչը եզակի օրինակ չէ: Սկսած «Մարտական արծիվ» շքանշանի եւ Արցախի հերոսի կոչման շնորհման առաջին դեպքից, շատ հարցեր կան: Ցայսօր անհասկանալի է, թե Արցախի նախագահներից ո՞վ է այդպիսի կոչում շնորհել Սամվել Բաբայանին: Բոլորին հայտնի է, որ հետպատերազմյան տարիներին սույն գործիչը Մանվել Գրիգորյանից ավելի պակաս չի արատավորել հերոսի կերպարը: Արցախի հերոսի կոչումներ ունեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Կարապետյանը եւ այլք: Ո՞վ եւ գնահատման ո՞ր սանդղակով է նման պարգեւատրումների որոշումներ կայացրել: Այստեղ բազում հարցեր կան, բայց շատ բաներ առանց դատ ու դատաստանի էլ միանգամայն պարզ են: Վաղուց անտի հայտնի է, որ պատերազմի ժամանակ ոմանք գնում են ինքնազոհողության, մյուսները` ինքնահաստատման ու այդ պատերազմն իրենց նպատակներին ծառայեցնելու համար: Հայտնի է նաեւ, որ ցանկացած պատերազմից հետո տեղի է ունենում պատերազմի հերոսների փառքի յուրացում կոռումպացված պաշտոնյաների կողմից: Այնպես որ, հաճախ գործ ունենք հենց պատերազմի իրական հերոսների փառքն արատավորող նշված երեւույթների հետ: Ամեն դեպքում ճիշտ կլիներ պետական կյանքում արմատավորել մի սկզբունք, ըստ որի՝ պատերազմի հերոսի կոչումներ շնորհել բացառապես մարտական սխրանքներ գործած եւ ուրիշների համար կյանքը զոհած գործիչներին: Այսինքն` հետմահու: Մարտական սխրանքներ գործած, բայց ճակատագրի կամոք ողջ մնացածների համար այլ բարձր պարգեւներ կան: Իսկ Արցախի հերոսի կոչում ստացած՝ մինչ օրս ապրող գործիչները կարող են կամավոր հրաժարվել այդ բարձր կոչումից: Դրանով նրանք արժանի վերաբերմունք կցուցաբերեին երիտասարդ սերնդի նկատմամբ՝ իրական հերոսների հանդեպ կասկածի որեւէ տեղ չթողնելով: Acnis.am-ի խմբագրական

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am