Վարչապետի խորհրդականը պարզաբանել է Հ1-ի հաղորդման ընթացքում արած իր՝ քննարկումների առիթ դարձած հայտարարությունը

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ընթացքում իմ կողմից արված մի հայտարարություն կարծես թյուրըմբռնումների և շահարկումների տեղիք է տվել սոցիալական ցանցերում: Խոսքը վերաբերում է մասնավորապես այն ձևակերպմանը, թե` չեմ բացառում, որ Հայաստանին ծառայելու համար կարող են օգտագործվել բոլորը, այդ թվում նաև Սերժը: Հաղորդումը նայողները կարծում եմ կհասկանան, թե` ի՞նչ, և ինչ կոնտեքստում է ասվել, մինչդեռ սկանդալների, վրեժի ու մեր ընթացքի ձախողմանը ծարավ հայրենակիցները օրինաչափորեն հայհոյելու լավ հնարավորություն ունեն: Հիշեցնեմ միայն, որ հայհոյանքը փաստարկի բացակայության նշան է: Յուրաքանչյուրի մոտիվացիան իր խղճին թողնելով ասեմ, որ մենք շարունակելու ենք մեր ծառայությունը հանուն ազատ, արդար ու անվտանգ Հայաստանի ու Արցախի: Այս ընթացքում զերծ ենք մնալու պաթետիկ ու պոպուլիստական հայտարարություններից, իսկ Արցախի ժողովրդի ազատության ու անվտանգության հարցում ռեալ ենք գնահատելու մեր երկրի ու ժողովրդի սոցիալական ու քաղաքական կապիտալը: Ով դեռեւս չի հասկացել` հիշեցնեմ, որ սա նոր Հայաստանն է, որտեղ` այո, հենց հանրային հեռուստաընկերության եթերում պետական պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն դժվար հարցերի պատասխանել: Սա հենց այն է, ինչի համար պայքարել ենք այսքա՜ն երկար: Անսխալական լինելու պատրանք ու հավակնություն չունենք, բայցև չենք ընդունելու ինտրիգների, հայհոյանքի ու սադրանքների միջոցով կառավարելու նախկին արատավոր պրակտիկան: Սիրո և համերաշխության մեր ընթացքն անկասելի է տիկնայք և պարոնայք, իսկ ֆեյքերի ու չարախոսների ժամանակը` անցյալում»:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am