Հարգելի պարոնայք. Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներ

Նախօրեին տեղեկացանք, որ դատի են տվել 1-in. am-ին եւ «Ժամանակ» թերթին, իսկ այսօր Ֆեյսբուքում արշավ է սկսվել «Հրապարակի» դեմ։ Մամուլը Հայաստանում թեւակոխում է նոր՝ բարդ փուլ։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ կառավարությանը հարող մի խումբ անձինք որոշել են, որ կարող են խանգարել «Հրապարակի» աշխատանքը եւ սկսել են ֆեյսբուքյան ստատուսներ գրել, դիմել Ֆեյսբուքի ադմինիստրացիային՝ «Հրապարակի» էջը փակելու համար։ Պատճառը՝ ազատ մամուլի, ազատ խոսքի հանդեպ ատելությունն է, իսկ առիթը, կարծում ենք, երեկվա մեր ֆոտոլուրը, որտեղ արձանագրել էինք, որ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն աշխատանքային ժամին սրճարանում է, ոչ թե աշխատավայրում։ Ֆեյսբուքյան հարգելի ակտիվիստներ, մենք ՀՀԿ-ի ֆեյսբուքյան մարտիկների հարձակումներն ենք տեսել, դիմացել ենք ԲՀԿ-ի «զոմբիների» ֆեյսբուքյան արշավներին, ՊՆ-ի ու ոստիկանության վարձու գրչակների հարձակումներն ենք դիմագրավել, տարբեր օլիգարխների ու նրանց զինված հրոսակախմբերին իրենց տեղը ցույց տվել, անպես որ Նիկոլ Փաշինյանի կառավարության «զոմբիներին» կդիմանանք ու կդիմանանք։ Առանձնապես ջանք մի թափեք՝ իշխանությունն ու նրա «զոմբիները» գալիս են ու գնում, «Հրապարակը» եւ լրագրողները մնում եւ միշտ նույն գործն են անում՝ հասարակության սանիտարի գործը։ Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան եւ մյուսներ, անգամ եթե դուք անմասն եք այս գործընթացներից, սանձեք հեղափոխության արդյունքում «զոմբիացած» եւ չափի զգացումը կորցրած ձեր ակտիվիստներին ու ֆեյքերին՝ նրանք ձեզ արջի ծառայություն են մատուցում։ Նրանց նմաններն էին նախորդների կործանման պատճառը, մի նմանվեք Սերժ Սարգսյանի իշխանությանն ու մի որդեգրեք նրանց մեթոդները։ Դա ճանապարհ է դեպի բռնապետություն։ Ձեզանով այսօր հիացած զանգվածը մի օր կհասկանա, որ մամուլն ավելի կարեւոր դերակատարում ունի մեր պետության կյանքում, քան վաղանցուկ իշխանությունները եւ նրանց նկատմամբ կարճաժամկետ սերը։ «Հրապարակ»

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am