Բացահայտվել է Երևանում՝ «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում դիմակավորված, ատրճանակով և նռնակով զինված, խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը. video

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին, կեսգիշերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ու հետո բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին է մեղայականով ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ալթունյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահներին հայտնել է, որ այս տարվա ապրիլի 2-ին ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված՝ ավազակային հարձակում է կատարել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, որտեղից նա հափշտակել է 6 մլն-ից ավելի ՀՀ դրամ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ալթունյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչաան շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, նռնակը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այս տարվա ապրիլի 2-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ատրճանակով և նռնակով ներս էր մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 65/1 հասցեում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ընկերության Ավանի մասնաճյուղ և այնտեղից հափշտակել 6 մլն 300 հազար դրամ և դիմել փախոսւտի։ Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել ր քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատի-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am