«Սասնա Ծռերի» մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը. Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Վե՛րջ տվեք ժամանակավրեպ հաշիվներին Յուրաքանչյուր անգամ, երբ դատարանում հրապարակվում են Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2016 թ. հուլիսյան ապստամբության ժամանակ Սասնա Ծռերի հնչեցրած կոպիտ արտահայտություններ, մեր ընդհանուր հակառակորդն անմիջապես փորձում է ուռճացնել երևույթը ու սեպ խրել Սասնա Ծռերի ապստամբության և ներկայի Թավշյա հեղափոխության միջև, իսկ տասնամյակների թմբիրից նոր զարթնած մեր որոշ հայրենակիցներ, առանց ամսաթվին նայելու, առանց ժամանակներն ու իրավիճակները քննելու, ակամա ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին: Սասնա Ծռերի մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը: 2016 թ. հուլիսին հուր էր անհրաժեշտ: Բնական երևույթ է, երբ հուրը հանդիպում է ջրին, ընդվզում և պոռթկում է: Քննարկել կամ քննադատել այդ երևույթը, կնշանակի բնության օրենքների դեմ անիմաստ սուր ճոճել: 2016 թ. Սասնա Ծռերի ապստամբության հուրը խանձեց հակառակորդի երախը: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ 2018 թ. Թավշյա հեղափոխության ջրով մաքրելու մեր երկիրը, ինչն էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլորս միասին անում ենք: Հիմա, երբ հուրն ու ջուրը ձգտում են հասկանալ միմյանց, ըմբռնել իրենց միասնական առաքելությունը և, հրեղեն ջուր, այսինքն՝ սերմ, դառնալ մեր Հայրենի հողից ազատության, արժանապատվության ու երջանկության բերք ստանալու համար, երկու տարի առաջ հուր և ջուր եզրույթների միջև միանգամայն օրինաչափ ու բնական բախումից առաջացած մնացորդներն ասպարեզ բերելը և երևույթը պառակտման ու հակադրության տրամաբանությամբ քննարկելը նույնն է, թե տրորես ու ոտնակոխ անես այն արտը, որ բոլորիս ձեռքով է ցանվել և բոլորիս արյունով ու քրտինքով է ջրվել: Ուստի բոլորին կոչ եմ անում՝ վե՛րջ տվեք ժամանակավրեպ հաշիվներին, մաքու՛ր պահեք ձեր սիրտն ու միտքը, և ձեր էներգիան ծախսեք երկիրը մաքրելու ու շենացնելու վրա: Նիկոլ Փաշինյանի և Սասնա Ծռերի զավակներն ուս-ուսի մասնակցել են Թավշյա հեղափոխությանը և դարձել են այն հրեղեն սերմի մարմնացումը, որին կարոտով սպասում է Հայրենի հողը»: Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան 23 հունիսի 2018 թ., «Արմավիր» ՔԿՀ

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իրանն առաջին անգամ 1,5 տոննայանոց հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հիմա հասկացա՞ք․ Նահապետյան (video) Ժողովրդին դրել են անասունի տեղ, ժողովրդին կլպում են․ Հարցում (video) Իրանը մտնելու էր Նախիջևան և դուրս շպրտեր Թուրքիային, եթե․․․ Հայկ Նահապետյան (video) Մեծ ձախողումից հետո ԱՄՆ-Իսրայել անցել են 4-րդ պլանին․ ի՞նչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրություն․սոցիալական բարեփոխո՞ւմ, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկեր Հրդեհ՝ Կարբիի ձորում. կրակն ընդգրկել է մի քանի հեկտար տարածք ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Թուրքիայում «patriot» զենիթահրթիռային համալիր է տեղակայվել Երեկոյան իրավապահները դիմակավորված մտել են Արմավիրի բանտ ու խուզարկություններ սկսել․ Armlur Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Ծառուկյան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ՔՊ-ի բրիգադիր Նիկոլը գալիս էր Էջմիածին․ Էջմիածնի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը (video) Ամեն բան սկսվեց 2020 թվականի հունվարի 3-ին, երբ սպանվեց գեներալ Սուլեյմանին. Արցախի ԱԺ պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Պուտինը մտավ խաղի մեջ․ ԱՄՆ-Իսրայել իրական սցենարը ձախողվեց․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է Թրամփը կրկին զգուշացնում է․ 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն» Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին» Պահքը հոգու գարունն է, որտեղ աղոթքի ջերմության տակ հալվում է մեր սրտի սառույցը. Տեր Աբրահամ Քույրս զոհվել է, դիրքը չի զիջել, այսօր ադրբեջանցիներն առանց կրակոցի առաջ են գալիս․ ակցիա ՊՆ-ի մոտ (video) Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ Ադրբեջանցիներն իրենց ներխուժած դիրքերն օգտագործելու են հետագա հարձակման համար․․․ ակցիա ՊՆ-ի դիմաց (video) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Դուք խաբու՛մ եք․ ադրբեջանական ուժերն առաջխաղացում են ունեցել ու մտել ամբողջությամբ մեր տարածք (video) Թրամփը «բարիացել» է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am